Նիկոլ Փաշինյանն ու Անդերս Ֆոգ Ռասմուսենը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ:
Վերջինս շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին մասնակցելու հրավերն ընդունելու և «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը մասնակցելու համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր, երկուստեք կարևորվել են այդ ուղղությամբ շարունակական ջանքերը:
Տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման համատեքստում Անդերս Ֆոգ Ռասմուսենն ընդգծել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը: