Մատուցված ծառայությունների գները գրեթե չեն փոխվել
Տնտեսություն
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2012թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 0.1% հավելաճ: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է բնակարանային-կոմունալ` 0.1%, հանգստի կազմակերպման` 0.2%, հանրային սննդի` 0.7%, մշակույթի ոլորտի` 0.8%, կենցաղային բնույթի` 1.1% ծառայությունների սակագների հավելաճ:
Տրանսպորտի և բուժսպասարկման ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում նվազել են համապատասխանաբար 0.7% և 0.1%-ով, իսկ կապի, կրթության համակարգի և իրավական ու բանկային ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված 5 քաղաքներում 2012թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-2.3% հավելաճ, 3-ում` 0.1% նվազում, իսկ մյուս 3 քաղաքներում ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Մայրաքաղաքում ծառայությունների սակագների մակարդակը նվազել է 0.1%-ով:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)