Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների կալանքը ևս կարող է երկարաձգվել. առաջարկ են ներկայացրել
ՔաղաքականԱդրբեջանի դատարանը առաջարկ է ստացել երկարաձգել Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, առաջարկվել է երկարաձգել նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, գեներալներ Լևոն Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի կալանքը։
Հայցերը կքննարկվեն Բինագադիի շրջանային դատարանում։
Ավելի վաղ ադրբեջանական կողմը հաղորդել էր, որ դատարանը բավարարել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Այդպիսով նրա կալանքը երկարացվել է 5 ամսով։