Նոյեմբերին դոլարն արժևորվել է
Տնտեսություն
2012թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետության սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի (նոյեմբերի 1-29-ի դրությամբ)՝ համապատասխանաբար 1.4% և 0.1% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է):
Այս տարվա նոյեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գները և հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 1.1% և 6.3.%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է նմանատիպ միտում. սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 2.1% և 6.2%-ով:
2012թ. նոյեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 407.23 դրամ, ինչը 6.4%-ով գերազանցել է 2011թ. Նոյեմբերի համապատասխան ցուցանիշը (382.78 դրամ):


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի