Աթոռ էի նետում, որ զսպեի ընդդիմադիր պատգամավորին․ Ալեքսանյան Նոր Բոնդին ընտրել են վերջին պահին․ Բեզոսը բացել է գաղտնիքը Ֆուտբոլի ֆեդերացիան սատարում է Դիալլոյին՝ Ինֆանտինոյի փոխարեն Մեկ Սպերցյանը քիչ է․ Ղազարյանը ներկայացրել է հայկական ֆուտբոլի իր ծրագիրը Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները 180 մլն դոլարի Վան Գոգը՝ աճուրդում․ ժառանգների հետ վեճը հարթվել է 10 ֆուտբոլիստով՝ 2։2․ Հայաստանի պատանիները դիմացան Կիպրոսում Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Աթոռ էի նետում, որ զսպեի ընդդիմադիր պատգամավորին․ Ալեքսանյան ԿԽՄԿ-ն ներկայացրել է 2020-2026 թթ. անհայտ կորած անձանց հարցերով իրականացված աշխատանքների ամփոփագիրը Ռուբինյան․ ՌԴ-ն չի շտապում երկաթուղու հարցում․ Իրանի առաջարկը ՀՀ-ին և Վատիկանի արձագանքը «Դետրոյթը» կանգնեցրեց «Սան Անտոնիոյին»․ 12 հաղթանակի շարքն ընդհատվեց 

Բագրատ Սրբազանն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ճանապարհը․ «Հրապարակ»

Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում շատ բան է տեղի ունեցել՝ խորապես ցնցելով ապաշնորհ, անփորձ, պարտվող և մոլորեցնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը պետք է հրաժարական տված լիներ 2020 թվականի նոյեմբերի 10-ին, այն օրը, երբ ստորագրեց Ադրբեջանի հետ կապիտուլյացիայի համաձայնագիրը: 
Փաշինյանը իշխանության եկավ շահագործելով ժողովրդի դյուրահավատությունը և նրա վրդովմունքը նախկին ղեկավարների նկատմամբ: Նա հայտարարեց, որ խաղաղություն կբերի Հայաստանին, նրանց զավակներն այլևս չեն զոհվի պատերազմներում, նրանք կապրեն բարեկեցության մեջ՝ բարձր վարձատրվող աշխատանքով, չի լինի կոռուպցիա և միլիոնավոր այլ կեղծիքներ, որոնցով մոլորեցրեց հանրությանը։

Իր նորահայտ իշխանությունից արբեցած՝ Փաշինյանը ամբողջովին խելագարվեց: 2018 թվականին, երբ նա և իր հետևորդների ամբոխը շրջապատեցին  խորհրդարանի շենքը, նա ամբարտավանորեն հայտարարեց, որ կամ ինքը կդառնա վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա: Սա ինքնահռչակված ժողովրդավար առաջնորդի հայտարարությունն է, որը դարձավ բռնապետ:

2021 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Փաշինյանը մուրճը ձեռքին կանգնեց բեմի վրա՝ խոստանալով ջարդել իր քաղաքական հակառակորդների գլուխները: Նա նաև սպառնաց իր հայ մրցակիցներին «ծեփել պատերին և փռել ասֆալտին»: Սա է նրա կոպիտ պատկերացումը ժողովրդավարության մասին։
2018 թվականին Փաշինյանը իր հետևորդների բազմությանն ասաց, որ ինքը կլքի պաշտոնը, երբ ժողովուրդը պահանջի իր հրաժարականը: Այդ ժամանակից ի վեր նա անտեսել է իր հրաժարականի բոլոր պահանջները՝ կառչած մնալով իր իշխանական աթոռից: Նրա հրաժարականը պահանջող բազմաթիվ ցույցերից մեկի ժամանակ, երբ լրագրողը հարցրեց, թե արդյոք նա կպահպանի իր խոստումը և հրաժարական կտա, նա ամբարտավանորեն պատասխանեց. «սա ժողովուրդը չէ»՝ ակնարկելով, որ «ժողովուրդ» է համարում միայն իրեն սատարողներին։

Թեև Փաշինյանի կողմնակիցները կեղծորեն պնդում են, որ նա ընտրվել է վարչապետ, փաստն այն է, որ նա չի ընտրվել, քանի որ վարչապետի պաշտոնը ընտրովի պաշտոն չէ: Նա ընտրվել է իր խորհրդարանական մեծամասնության կողմից, որը բաղկացած է նույնքան ապաշնորհ և անփորձ երիտասարդ տղամարդկանցից ու կանանցից:
Փաշինյանը չի հանդուրժում այլախոհներին: Եթե Հայաստանում ապրող որևէ մեկը համարձակվում է քննադատել նրան, վարչապետն իր լավ կերակրված ոստիկանական ջոկատին հրամայում է քննադատին պառկեցնել գետնին, ծեծել ու ձերբակալել։ Նրա գլխավոր դաշնակիցը, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, փողոցում թքել է հայ մարդու երեսին, միայն այն պատճառով, որ նա քննադատել է իրեն: Իսկ եթե սփյուռքահայը չի համաձայնում Փաշինյանի հետ, ապա նրան թույլ չեն տա մուտք գործել Հայաստան՝ Երևանի օդանավակայան ժամանելուց հետո: Փաշինյանի օրոք Հայաստանը դարձել է բռնապետություն, որը ղեկավարվում է մեկ մարդու քմահաճույքով:

Այժմ գալիս է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որը դեմ է Փաշինյանի կամայական որոշմանը՝ չորս հայկական սահմանամերձ գյուղերը հանձնելու Ադրբեջանին առանց հանրաքվեի և խորհրդարանի հավանության։

Արքեպիսկոպոսն անմիջապես ենթարկվեց Փաշինյանի և նրա մանկլավիկների, այդ թվում՝ ֆեյսբուքի հազարավոր կեղծ հետևորդների կատաղի հարձակումներին, որոնք վարձատրվում են զրպարտելու համար յուրաքանչյուրին, ով համարձակվում է քննադատել վարչապետին:

Փաշինյանն արքեպիսկոպոսին և նրա կողմնակիցներին անվանեց «նարկոբարոններ» և «արտերկրից ուղարկված օտարերկրյա գործակալներ»՝ առանց որևէ ապացույցի: Շատ տգեղ է, երբ կառավարության ղեկավարը փողոցային լեզվով է խոսում՝ իր քաղաքական հակառակորդներին նսեմացնելու համար։ Յուրաքանչյուր ոք, ով համարձակվում է քննադատել Փաշինյանին, անմիջապես պիտակավորվում է որպես «Կրեմլի գործակալ», որին հազարավոր դոլարներ են վճարում «երկիրը քայքայելու համար»: Ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկին վարձատրեն Հայաստանը քայքայելու համար, երբ Փաշինյանն ինքն անձամբ արդեն քայքայում է երկիրը:

Իրադարձությունների տարօրինակ շրջադարձով, արքեպիսկոպոսը կրկնեց նույն մարտավարությունը, որով Փաշինյանը եկավ իշխանության՝ 2018 թվականին երթով Գյումրից գալով դեպի Երևան: Այսպիսով, Սրբազանը Փաշինյանին տալիս է իր սեփական դեղամիջոցի չափաբաժինը: Միակ տարբերությունն այն է, որ Փաշինյանը իշխանության գալու համար խախտեց բազմաթիվ օրենքներ՝ ջարդելով Հայաստանի ռադիոտան դռները, իր հետևորդներով շրջապատելով դատարանը՝ դատավորներին արգելելով մուտք գործել շենք, և արգելափակելով խորհրդարանի մուտքերը:
Արքեպիսկոպոսը ունի առավելություններ ու թերություններ: Սրբազանը հոգևորական է, որի զենքը ճշմարտությունն ու բարոյականությունն են: Նա քարոզում է խաղաղություն, սեր և ոչ բռնություն: Անցած վեց տարիների ընթացքում տարբեր ընդդիմադիր խմբավորումների բոլոր փորձերը Փաշինյանին փողոցային բողոքի ցույցերով տապալելու համար ձախողվել են: Արքեպիսկոպոսը միակ մարդն է, որը ձեռք է բերել մեծ թվով հայերի վստահությունը, որոնք խանդավառորեն միացել են նրա երթին Տավուշից դեպի Երևան: Ավելի քան 100 հազար հայեր հեղեղեցին քաղաքի գլխավոր հրապարակը՝ լսելու նրա ուղերձը:

Մայիսի 9-ին, երբ Սրբազանը ժամանեց Երևան, նա հայտարարեց, որ Փաշինյանին մեկ ժամ է տալիս հրաժարականի համար: Երբ ժամն անցավ և հրաժարական չտվեց, արքեպիսկոպոսը չցանկացավ գնալ հաջորդ քայլին՝ կոչ անել իր 100 հազար հետևորդներին գրոհել շենքը և տապալել վարչապետին: Փոխարենը, Սրբազանը հայտարարեց ամբողջ երկրում մի շարք քաղաքացիական անհնազանդության ակցիաներ սկսելու մասին:
Այժմ Սրբազանը խորհրդակցում է ընդդիմության տարբեր առաջնորդների հետ՝ հաջորդ քայլերը քննարկելու համար: Եթե և երբ Փաշինյանը հրաժարական տա կամ ենթարկվի իմփիչմենթի, որոնք երկուսն էլ անհավանական սցենարներ են, արքեպիսկոպոսը ասաց, որ կկազմակերպվի անցումային կառավարություն, որը հետագայում կանցկացնի խորհրդարանական ընտրություններ՝ նոր վարչապետ ընտրելու համար: Մնում է տեսնել, թե արդյոք կհաջողվի Սրբազանի խաղաղ ծրագրերով տապալել Փաշինյանին:

Փաշինյանից ազատվելու լավագույն պատճառը այն է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները եռանդուն կերպով գովաբանել են Փաշինյանին իր բազմիցս և անվերջ զիջումների համար: Հայտնի ադրբեջանցի վերլուծաբան Ալի Հաջիզադեն նույնիսկ առաջարկել է ադրբեջանական և թուրքական զորքեր ուղարկել Երևան՝ Փաշինյանի կառավարությանն աջակցելու համար․․․

Բոլոր հայրենասեր հայերը, մի կողմ թողնելով իրենց ներքին տարաձայնությունները, պետք է կոալիցիա կազմեն անցումային կառավարություն ստեղծելու համար, որը կանցկացնի հաջորդ ընտրությունները: Պետք է հանրային ճնշում գործադրվի Փաշինյանի վրա, որպեսզի նա հնարավորինս շուտ հրաժարական տա, քանի դեռ երկիրը չի դադարել գոյություն ունենալ ներքին և արտաքին թշնամիների հարձակումների պատճառով: Սա կարող է լինել Հայաստանի փրկության վերջին հնարավորությունը:

 

  «Հրապարակ օրաթերթ»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աթոռ էի նետում, որ զսպեի ընդդիմադիր պատգամավորին․ ԱլեքսանյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ի խոցման մասինՆոր Բոնդին ընտրել են վերջին պահին․ Բեզոսը բացել է գաղտնիքըՖուտբոլի ֆեդերացիան սատարում է Դիալլոյին՝ Ինֆանտինոյի փոխարենՄեկ Սպերցյանը քիչ է․ Ղազարյանը ներկայացրել է հայկական ֆուտբոլի իր ծրագիրըՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները 180 մլն դոլարի Վան Գոգը՝ աճուրդում․ ժառանգների հետ վեճը հարթվել է10 ֆուտբոլիստով՝ 2։2․ Հայաստանի պատանիները դիմացան ԿիպրոսումԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ԱՄՆ-ում հետաքննում են նախարարի հնարավոր շահերի բախումը NVIDIA-ի շուրջԱթոռ էի նետում, որ զսպեի ընդդիմադիր պատգամավորին․ ԱլեքսանյանԿԽՄԿ-ն ներկայացրել է 2020-2026 թթ. անհայտ կորած անձանց հարցերով իրականացված աշխատանքների ամփոփագիրըNVIDIA-ն դադարեցրել է առաջադեմ չիպերի մատակարարումը ՉինաստանՌուբինյան․ ՌԴ-ն չի շտապում երկաթուղու հարցում․ Իրանի առաջարկը ՀՀ-ին և Վատիկանի արձագանքը «Դետրոյթը» կանգնեցրեց «Սան Անտոնիոյին»․ 12 հաղթանակի շարքն ընդհատվեցՌուսական ռազմավարական ռմբակոծիչների թռիչքներն անհանգստացրել են Ճապոնիային ու ԹայվանինԳրայմսի 47 միավորն ու անհավանական վերադարձը․ «Լեյքերսը» փրկեց խաղըԱդրբեջանցի զինվորականի պահման պայմաններն ավելի լավ են, քան Թևանյանինը, Քոչարյանինը․ հայտարարություն Սի Ծինփինը անձամբ դիմավորել է Թրամփին՝ պատմական բանակցություններից առաջԶվերևը կանգ չի առնում․ Շելթոնի նկատմամբ 7-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրը Հայտնում եմ իմ հավատարմությունը Մասիսի մարդկանց և մեր համայնքի ապագայի նկատմամբ. ՀամբարձումյանՆոր հարձակումներ Պարսից ծոցում՝ օդում և ծովումՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱրգենտինայի գոլային տարափը․ Կոստա Ռիկան պարտվեց 0։7 հաշվով «Թող Տերն օրհնի մեր ուղին, տանի դեպի հաղթանակ». Դավիթ Համբարձումյանը աջակիցների հետ աղոթք բարձրացրեցՍի Ծինփին. Չինաստանը և Ռուսաստանը պետք է ամրապնդեն փոխգործակցությունը պետական ​​​​մարմինների և զինված ուժերի միջևՊորտուգալիան դիմացավ 10 ֆուտբոլիստով․ 3։2 հաղթանակ և առաջին տեղըՀնդկաստանը կոչ է արել դադարեցնել Հորմուզի նեղուցում քաղաքացիական նավերի վրա հարձակումները Հոլանդի հարվածը 96-րդ րոպեին․ Նորվեգիան շրջեց խաղն ու անցավ քառորդ եզրափակիչԹրամփը հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակըՊենտագոնի կոշտ գնահատականը․ Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի խորքում չեն փոխում պատերազմի ընթացքը Նոր Սահմանադրությամբ վարչապետի լիազորությունները պակասելու են, ընդդիմությանը՝ ավելանալու. ՊապոյանԱՄՆ-ում տղամարդը դատապարտվել է 27.5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մահափորձ կատարելու համար Սի Ծինփինը՝ Պուտինին․ Ռուսաստանի և Չինաստանի կապերը «լեռան պես անսասան» ենՈ՞վ է ասել, որ ԵԱՏՄ-ն ուզում ենք փոխարինել ԵՄ-ով․ ուզում ենք երկուսում էլ ավելի շատ վաճառելՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթամուղի վրա նոր գրոհի մասին2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըՍի Ծինփինը կոչ է արել վճռականորեն պահպանել հետպատերազմյան համաշխարհային կարգը Կարևոր հանրաքվեները պառակտման դեմ գործիքներ են, իսկ ընդդիմությունը տեսնում է՝ պառակտման վտանգ կա. Նարեկ ԿարապետյանՀունաստանում բացահայտվել է Իրանի հետ կապվող սպանության դավադրություն․ 5 ձերբակալվածՌուբիո. ԱՄՆ-ում տեխնիկական խափանումները կապված չեն երկրի հակառակորդների գործողությունների հետ Քաղաքացու քվեն թույլ չենք տալու գողանալ. Դավիթ Համբարձումյանի թիմը դա ի զորու է անել.Նորայր ՀակոբյանՖրանսիայում 146 հազար մարդ է դուրս եկել փողոց․ աշխատավարձերի պահանջՀեգսեթը մեկնում է Կոլումբիա․ օրակարգում՝ ռազմական ինքնաթիռի փոխանցումՍի Ծինփինը կոչ է արել պահպանել ազատ և բաց առևտուրն ու ներդրումները Փաշինյանը Գևորգ Պապոյանին գործուղում է ՌԴ. ԱՄՆ-Իրան նոր հարվածներ․ Պուտին-Սի կոշտ ուղերձը Խոշոր հրդեհ՝ Ջրվեժի «Met Gala» ռեստորանային համալիրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկՌուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ զոհվել է 19 մարդ Եթե մի բանի մեջ վախով պիտի մտնես, ավելի լավ է չմտնես․ՀամբարձումյանԱՄՆ-ը չի տեսնում որևէ նշան, որ Իրանը պատրաստվում է հարձակվել Վաշինգտոնի վրա
Ամենադիտված