Իշխանությունը փորձում է կոշտ միջոցներով կանխել քաղաքացիների ակտիվացումը. Տիգրան Աբրահամյան
Արտաքին ՔաղաքականՁերբակալվածների պահման վայրում և ոստիկանության կենտրոնականի բաժնում հանդիպել եմ շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների հետ, ովքեր Տավուշը հանուն հայրենիքի շարժման միջոցառումների շրջանակներում բերման են ենթարկվել կամ ձերբակալվել: Այս մասին գրառում է կատարել ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Իշխանությունը փորձում է կոշտ միջոցներով կանխել քաղաքացիների ակտիվացումը, որոշներին` անազատությունից զրկելու միջոցով, պարզապես մեկուսացնել:
Նիկոլի շուրջը ծառեր տնկելով կամ պարիսպներ շարելով իրականությունից փախչել կամ փախցնել չեք կարող. դրա դառը պտուղները մի օր վայելելու եք»: