Ռուսաստանը ստանձնել է G20 ֆորումի նախագահությունը
Ռուսաստան
Դեկտեմբերի 1-ին Ռուսաստանը Մեքսիկայից ստանձնել է G20 ֆորումը համակարգողի Էստաֆետը: Հաջորդը հերթափոխում Ավստրալիան է:
«20-ի խումբը» համաշխարհային համախառն ներքին արդյունքի 90%-ը արտադրող աշխարհի խոշորագույն տնտեսությունների ոչ ձևաչափային ֆորում է: 1999թ. հիմնադրված կազմակերպության մեջ մտնում են Ռուսաստանը, ԵՄ-ն, Արգենտինան, Ավստրալիան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հնդկաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆրանսիան, Իտալիան, Ինդոնեզիան, Կանադան, Չինաստանը, Մեքսիկան, Սաուդյան Արաբիան, ՀԱՀ-ը, Հարավային Կորեան և Ճապոնիան: Այս երկրների տնտեսությանը բաժին է ընկնում համաշխարհային առևտրի 80%-ը:
Ռուսաստանը ստանձնել է այդ ֆորումի նախագահությունը, որի պարտականությունների մեջ է մտնում անդամ-պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների կազմակերպումը, համաշխարհային տնտեսության հետ կապ ունեցող որոշումների համաձայնեցումը:
Միջոցառումներն անցնելու են Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)