Տավուշի մարզպետը փակ գաղտնի հանդիպում է կազմակերպել կիրանցի տղամարդկանց հետ
ՔաղաքականՏավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը այսօր առավոտյան ժամանել է Կիրանց։ Նա գյուղի դպրոցում փակ հանդիպում է անցկացնում Կիրանցի, բացառապես, տղամարդկանց հետ։ Այս մասին 24News-ին հայտնել են Կիրանցի բնակիչնեը։
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ հանդիպման կազմակերպումը տեղի է ունեցել գաղտնիության շղարշի ներքո, արգելվել է հանդիպմանը լրատվամիջոցների մուտքը։
Հիշեցնենք, որ Կիրանցի բնակիչները սահմանազատման հետ կապված հարցերով պայմանավորված փակել էին միջպետական ճանապարհը։ Նրանք պնդում էին, որ գյուղի մի հատվածը, որը ունի ռազմավարական նշանակություն այդ որոշման իրագործմամբ կանցնի Ադրբեջանին։