Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ
ՔաղաքականԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել են օկուպացված Արցախ: Նրանք կանգ են առել Վարանդայում: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Երեկ՝ մայիսի 16-ին, բանակցությունների ընթացքում Լուկաշենկոն հայտարարել է, որ բելառուսական ընկերություններն ու ձեռնարկությունները պատրաստ են «բարեկամաբար ցուցաբերել հնարավոր բոլոր օգնությունները» տարածքների հետպատերազմյան վերականգնման համար։
«Մեր եղբայրական առաջարկը հետևյալն է. եթե մենք կարող ենք բարեկամական հիմունքներով մասնակցել հետպատերազմյան տարածքների վերականգնմանը, ապա մենք պատրաստ ենք»,- ասել է Լուկաշենկոն: