Տոկաևը մանկապիղծներին և ահաբեկիչներին արգելել է մուտք գործել Ղազախստան
ՀասարակությունՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը օրենք է ստորագրել, որն արգելում է մանկապիղծների և ծայրահեղականության և ահաբեկչության մեջ ներգրավված անձանց մուտքը հանրապետություն։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Արգելք է սահմանվել ծայրահեղական կամ ահաբեկչական կազմակերպության մեջ ներգրավված, կրկնվող հանցագործություններ կատարած, կազմակերպված հանցավոր խմբում առաջատար դիրքեր զբաղեցնող, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց մուտքը մեր երկիր»,- ասվում է հաղորդագրության մեջ։