180 մլն դոլարի Վան Գոգը՝ աճուրդում․ ժառանգների հետ վեճը հարթվել է 10 ֆուտբոլիստով՝ 2։2․ Հայաստանի պատանիները դիմացան Կիպրոսում Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Հաշված օրերի ընթացքում կհրապարակվի Սահմանադրության տեքստը.Փաշինյանը ուղերձով հանդես կգա. Ալեքսանյան ԿԽՄԿ-ն ներկայացրել է 2020-2026 թթ. անհայտ կորած անձանց հարցերով իրականացված աշխատանքների ամփոփագիրը Ռուբինյան․ ՌԴ-ն չի շտապում երկաթուղու հարցում․ Իրանի առաջարկը ՀՀ-ին և Վատիկանի արձագանքը «Դետրոյթը» կանգնեցրեց «Սան Անտոնիոյին»․ 12 հաղթանակի շարքն ընդհատվեց Գրայմսի 47 միավորն ու անհավանական վերադարձը․ «Լեյքերսը» փրկեց խաղը Ադրբեջանցի զինվորականի պահման պայմաններն ավելի լավ են, քան Թևանյանինը, Քոչարյանինը․ հայտարարություն Զվերևը կանգ չի առնում․ Շելթոնի նկատմամբ 7-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրը Հայտնում եմ իմ հավատարմությունը Մասիսի մարդկանց և մեր համայնքի ապագայի նկատմամբ. Համբարձումյան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «թրեյդ-ին»-ի միջոցով ավտոմեքենաների առևտուրը դյուրացնող նախագծին

Հայկական Մամուլ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց կառավարության ներկայացրած՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն կոչված է դյուրացնելու և հստակեցնելու «թրեյդ-ին» առևտրի տեսակի միջոցով ավտոտրանսպորտային միջոցների առք ու վաճառքի գործընթացը և կողմերի հարկային պարտավորությունները:

Հարցի հիմնական զեկուցող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ փոփոխություններ կատարելու համար հիմք է ծառայել այն հանգամանքը, որ 2021 թվականին ընդունված գործող օրենքը չի նպաստել առևտրի այս տեսակի զարգացմանը. շուրջ 3 տարվա ընթացքում նման եղանակով կատարվել է ընդամենը 10 գործարք:

Նշվեց, որ նախագծով առաջարկվում է հստակեցնել և ընդլայնել ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերման «թրեյդ-ին» առևտրի տեսակի հասկացությունը՝ որպես այդպիսին դիտարկելով նաև այն դեպքերը, երբ ավտոտրանսպորտային միջոցն (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկան) արտադրողի դիստրիբյուտորը կամ դիլերը ֆիզիկական անձից հատուցմամբ ձեռք է բերում այդ ֆիզիկական անձին պատկանող ցանկացած տեսակի ավտոտրանսպորտային միջոց և իրականացնում է այդ ավտոտրանսպորտային միջոցի մանրածախ վաճառք որևէ ֆիզիկական անձի:

«Առևտրի այդ տեսակով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներն ազատված են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձից ձեռք բերվող մեքենաների մասով վերջիններիս վճարվող եկամուտներից որպես հարկային գործակալ 10 տոկոս դրույքաչափով եկամտային հարկ վճարելու պարտավորությունից, իսկ այլ իրավաբանական անձինք՝ ոչ: «Թրեյդ-ին» առևտրի իրականացման լիցենզիա ունեցող ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կողմից ֆիզիկական անձից ձեռք բերված ավտոտրանսպորտային միջոցը որևէ ֆիզիկական անձին օտարելու դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում տվյալ ավտոտրանսպորտային միջոցի հետագա օտարման ժամանակ ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերման գնի դրական տարբերությունը:

«Թրեյդ-ին» առևտրի տեսակի ներկայիս գործող խմբագրությունը, ոլորտի տնտեսվարողներից ստացած դիմումների համաձայն, հստակ չէ և տարաբնույթ ընկալման տեղիք է տվել: Էկոնոմիկայի նախարարությունը ստիպված է եղել մեկնաբանություն տալ գրեթե բոլոր ձևակերպումների համար, որոնց հիման վրա ավելի հստակեցվել է հասկացությունը: Սա առաջին փոփոխությունն է»,- նշեց նախարարը:

Երկրորդ փոփոխությունն, ըստ նրա, հետևյալն է. «Ոլորտի տնտեսվարողների հետ ունեցած քննարկումների արդյունքում «թրեյդ-ին» առևտրի զարգացման նպատակով առաջարկվում է ընդլայնել սահմանումը՝ որպես «թրեյդ-ին» առևտրի տեսակ դիտարկելով նաև այն դեպքը, երբ ավտոտրանսպորտային միջոցն արտադրողի դիստրիբյուտորը կամ դիլերը ֆիզիկական անձից հատուցմամբ ձեռք է բերում այդ ֆիզիկական անձին պատկանող ցանկացած տեսակի ավտոտրանսպորտային միջոց և իրականացնում է այդ ավտոտրանսպորտային միջոցի մանրածախ վաճառք որևէ ֆիզիկական անձին:

Այսինքն x ավտոապրանքանիշի վաճառքով զբաղվող ընկերությունն այս օրենքն ընդունելուց հետո կարող է ձեռք բերել նաև y ապրանքանիշի արտադրանք և դրա դիմաց մեքենայի տիրոջը վաճառել ինչպես x ապրանքանիշի այլ ավտոմեքենա կամ ընդհանրապես չվաճառել ոչինչ»:

Գևորգ Պապոյանի խոսքով՝ սա ֆիզիկական անձանց համար իրենց մեքենան վաճառելու նոր հնարավորություն է, նաև նոր հնարավորություն է մեքենա գնել ցանկացող ֆիզիկական անձանց համար: «Նաև լավ հնարավորություն է մեր շուկայի զարգացման և սպառողների իրավունքների պաշտպանության համար, և որևէ մեկի համար պարտավորություն չի առաջացնում»,- նշեց նախարարը:

Իրավական ձևակերպումների կծիկն ավելի պարզեցված ներկայացրեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: «Եթե նախկինում անձն իր ավտոմեքենան, ասենք, 10 հազար դոլարով վաճառում էր որևէ ընկերության և փոխարենը որոշակի հավելավճարով, օրինակ, 12 հազար դոլարով այդ ընկերությունից գնում էր այլ ավտոմեքենա, ապա վաճառողը իր 10 հազարից վճարում էր 10 տոկոս եկամտահարկ, միաժամանակ գնող ընկերությունն ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) էր վճարում 12 հազար դոլարից: Հիմա օրենքը փոխել ենք, որ վաճառքի ժամանակ այդ 10 հազար դոլարից եկամտային հարկ չի գանձվում, իսկ գնող կազմակերպությունն ԱԱՀ է վճարում ոչ թե 12 հազար դոլարից, այլ գործարքի արժեքի տարբերությունից: Այս օրինակի դեպքում 2 հազար դոլարից»,- հայտնեց Թունյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
180 մլն դոլարի Վան Գոգը՝ աճուրդում․ ժառանգների հետ վեճը հարթվել է10 ֆուտբոլիստով՝ 2։2․ Հայաստանի պատանիները դիմացան ԿիպրոսումԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ԱՄՆ-ում հետաքննում են նախարարի հնարավոր շահերի բախումը NVIDIA-ի շուրջ Հաշված օրերի ընթացքում կհրապարակվի Սահմանադրության տեքստը.Փաշինյանը ուղերձով հանդես կգա. ԱլեքսանյանԿԽՄԿ-ն ներկայացրել է 2020-2026 թթ. անհայտ կորած անձանց հարցերով իրականացված աշխատանքների ամփոփագիրըNVIDIA-ն դադարեցրել է առաջադեմ չիպերի մատակարարումը ՉինաստանՌուբինյան․ ՌԴ-ն չի շտապում երկաթուղու հարցում․ Իրանի առաջարկը ՀՀ-ին և Վատիկանի արձագանքը «Դետրոյթը» կանգնեցրեց «Սան Անտոնիոյին»․ 12 հաղթանակի շարքն ընդհատվեցՌուսական ռազմավարական ռմբակոծիչների թռիչքներն անհանգստացրել են Ճապոնիային ու ԹայվանինԳրայմսի 47 միավորն ու անհավանական վերադարձը․ «Լեյքերսը» փրկեց խաղըԱդրբեջանցի զինվորականի պահման պայմաններն ավելի լավ են, քան Թևանյանինը, Քոչարյանինը․ հայտարարություն Սի Ծինփինը անձամբ դիմավորել է Թրամփին՝ պատմական բանակցություններից առաջԶվերևը կանգ չի առնում․ Շելթոնի նկատմամբ 7-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրը Հայտնում եմ իմ հավատարմությունը Մասիսի մարդկանց և մեր համայնքի ապագայի նկատմամբ. ՀամբարձումյանՆոր հարձակումներ Պարսից ծոցում՝ օդում և ծովումՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱրգենտինայի գոլային տարափը․ Կոստա Ռիկան պարտվեց 0։7 հաշվով «Թող Տերն օրհնի մեր ուղին, տանի դեպի հաղթանակ». Դավիթ Համբարձումյանը աջակիցների հետ աղոթք բարձրացրեցՍի Ծինփին. Չինաստանը և Ռուսաստանը պետք է ամրապնդեն փոխգործակցությունը պետական ​​​​մարմինների և զինված ուժերի միջևՊորտուգալիան դիմացավ 10 ֆուտբոլիստով․ 3։2 հաղթանակ և առաջին տեղըՀնդկաստանը կոչ է արել դադարեցնել Հորմուզի նեղուցում քաղաքացիական նավերի վրա հարձակումները Հոլանդի հարվածը 96-րդ րոպեին․ Նորվեգիան շրջեց խաղն ու անցավ քառորդ եզրափակիչԹրամփը հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակըՊենտագոնի կոշտ գնահատականը․ Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի խորքում չեն փոխում պատերազմի ընթացքը Նոր Սահմանադրությամբ վարչապետի լիազորությունները պակասելու են, ընդդիմությանը՝ ավելանալու. ՊապոյանԱՄՆ-ում տղամարդը դատապարտվել է 27.5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մահափորձ կատարելու համար Սի Ծինփինը՝ Պուտինին․ Ռուսաստանի և Չինաստանի կապերը «լեռան պես անսասան» ենՈ՞վ է ասել, որ ԵԱՏՄ-ն ուզում ենք փոխարինել ԵՄ-ով․ ուզում ենք երկուսում էլ ավելի շատ վաճառելՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթամուղի վրա նոր գրոհի մասին2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըՍի Ծինփինը կոչ է արել վճռականորեն պահպանել հետպատերազմյան համաշխարհային կարգը Կարևոր հանրաքվեները պառակտման դեմ գործիքներ են, իսկ ընդդիմությունը տեսնում է՝ պառակտման վտանգ կա. Նարեկ ԿարապետյանՀունաստանում բացահայտվել է Իրանի հետ կապվող սպանության դավադրություն․ 5 ձերբակալվածՌուբիո. ԱՄՆ-ում տեխնիկական խափանումները կապված չեն երկրի հակառակորդների գործողությունների հետ Քաղաքացու քվեն թույլ չենք տալու գողանալ. Դավիթ Համբարձումյանի թիմը դա ի զորու է անել.Նորայր ՀակոբյանՖրանսիայում 146 հազար մարդ է դուրս եկել փողոց․ աշխատավարձերի պահանջՀեգսեթը մեկնում է Կոլումբիա․ օրակարգում՝ ռազմական ինքնաթիռի փոխանցումՍի Ծինփինը կոչ է արել պահպանել ազատ և բաց առևտուրն ու ներդրումները Փաշինյանը Գևորգ Պապոյանին գործուղում է ՌԴ. ԱՄՆ-Իրան նոր հարվածներ․ Պուտին-Սի կոշտ ուղերձը Խոշոր հրդեհ՝ Ջրվեժի «Met Gala» ռեստորանային համալիրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկՌուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ զոհվել է 19 մարդ Եթե մի բանի մեջ վախով պիտի մտնես, ավելի լավ է չմտնես․ՀամբարձումյանԱՄՆ-ը չի տեսնում որևէ նշան, որ Իրանը պատրաստվում է հարձակվել Վաշինգտոնի վրա «Միասին, առաջ դեպի հաղթանակ»․ Էդուարդ Բաբայանի կոչը՝ Աբովյանի բնակիչներինՍոմալիի նախագահը մեղադրում է Էմիրություններին․ վեճ՝ ռազմակայանների շուրջՈւկրաինայի հարվածների շուրջ վեճ․ Բեռլինն ու Լոնդոնը հակադարձել են ԱՄՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործիչ Մատան Կահանան դարձել է Քնեսեթի խոսնակ Ծեծկռտուք՝ Օշականում․ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, կասկածյալները հայր ու 2 որդիներն ենԱՄՆ հետախուզության գաղտնի ցանցը խափանվել է
Ամենադիտված