Բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը
ՀասարակությունՄայիսի 17-ին, ժամը 13:47-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությանը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Renault» մակնիշի բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողացել շարունակել ընթացքը և հետադարձ ընթացքի ժամանակ բախվել է «Sinotruk» մակնիշի բեռնատարին. ճանապարհը երկկողմանի փակվել է:
Փրկարարները մոտ 100 մետր քարշակել են «Renault» մակնիշի բեռնատարը, որը շարունակել է ընթացքը. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է: