Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան
Արտակարգ ՊատահարԱյս պահին Տավուշում մեր հողերը հանձնում են թուրքերին․ գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ անդրադառնալով Կիրանցում տեղի ունեցող դեպքերին։
«Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում: Թուրքերի պահանջով Հայաստանում կրթական համակարգն է փոխվում:
Թուրքերի պահանջով արգելափակվում է հայամետ գործիչների մուտքը Հայաստան:
Թուրքերի պահանջով հայ սպանած ադրբեջանցի հանցագործները ազատ են արձակվում:
Թուրքերի պահանջով Հայաստանի տարածքները ստանում են թուրքերեն անուններ ու հանձնվում թուրքերին:
Թուրքերի նոր` ավելի դաժան պահանջներն առջևում են, եթե թուրքերի կամակատարները մնացին ու մեզ շարունակեցին պառակտել մեր իսկ հարկերով:
Ժամանակն է մի կողմ դնել բոլոր ստերն ու միավորվել: Միություն և միասնականություն, որը կբերի փոփոխություն ու իրական հաջողություն»,-գրել է նա: