10 ֆուտբոլիստով՝ 2։2․ Հայաստանի պատանիները դիմացան Կիպրոսում Հաշված օրերի ընթացքում կհրապարակվի Սահմանադրության տեքստը.Փաշինյանը ուղերձով հանդես կգա. Ալեքսանյան ԿԽՄԿ-ն ներկայացրել է 2020-2026 թթ. անհայտ կորած անձանց հարցերով իրականացված աշխատանքների ամփոփագիրը Ռուբինյան․ ՌԴ-ն չի շտապում երկաթուղու հարցում․ Իրանի առաջարկը ՀՀ-ին և Վատիկանի արձագանքը «Դետրոյթը» կանգնեցրեց «Սան Անտոնիոյին»․ 12 հաղթանակի շարքն ընդհատվեց Գրայմսի 47 միավորն ու անհավանական վերադարձը․ «Լեյքերսը» փրկեց խաղը Ադրբեջանցի զինվորականի պահման պայմաններն ավելի լավ են, քան Թևանյանինը, Քոչարյանինը․ հայտարարություն Զվերևը կանգ չի առնում․ Շելթոնի նկատմամբ 7-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրը Հայտնում եմ իմ հավատարմությունը Մասիսի մարդկանց և մեր համայնքի ապագայի նկատմամբ. Համբարձումյան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արգենտինայի գոլային տարափը․ Կոստա Ռիկան պարտվեց 0։7 հաշվով «Թող Տերն օրհնի մեր ուղին, տանի դեպի հաղթանակ». Դավիթ Համբարձումյանը աջակիցների հետ աղոթք բարձրացրեց 

Կիրանցի ժողովուրդը չբողոքեր, Ալիևն Ադրբեջանից մի քիչ հող կկտրեր մեզ կտար, իսկ հիմա նեղացավ ու չտվե՞ց․ Արթուր Խաչատրյան

Քաղաքական
Արթուր Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
ԳՈՂԸ ՏՆԻՑ ՉԼԻՆԵՐ, ԵԶԸ ԵՐԴԻԿԻՑ ՉԷԻՆ ՏԱՆԻ
 
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս պսևդո-իշխանությունների համար մեղավոր են բոլորը՝ իրենցից բացի։ Մեղավոր են նախկինները, արտաքին հանգամանքները, երրորդ երկրները, ՔՈՎԻԴը, գլոբալ տաքացումը, Նոր Կալեդոնիայում անկարգությունները, նույնիսկ Վիետնամում բրնձի ցածր բերքատվությունը։ Բայց իրենք անմեղ են, սուրբ են․․․ Այս հարցում սրանք անգերազանցելի են։ Երբևէ լսե՞լ եք, որ մի հարցում ընդունել են իրենց մեղքը կամ սխալը։ Նույնիսկ այն բացառիկ դեպքերում, երբ բացահայտ խուլիգանության համար կիսատ պռատ <կներես> են ասել, այդ կներեսը հնչել է որպես մեղադրանք և ոչ մեղայական․ իրենց զանցանքի համար դարձյալ ուրիշներն են մեղավոր։
Նաև գաղտնիք չէ, որ այս իշխանությունները թքած ունեն օրենքի ու օրինականության վրա։ Խելքներին փչած ձևով մեկնաբանում են ցանկացած իրավական ակտ՝ սահմանադրությունից սկսած։ Իրենք են որոշում ինչն է գաղտնի, ինչն է հրապարակային հասանելի։ Իշխանությունները նույնիսկ սեփական ժողովրդից գաղտնի են պահում սեփական երկրի սահմանները։ Աշխարհում նման բան չկա։ Մարդ էլ չիմանա՞, թե իր երկրի սահմանները որտեղով են անցնում։ Թուրքերն այդ նույն քարտեզներն ունեն, ռուսներն էլ ունեն։ Բա ումի՞ց է գաղտնի, Չերչիլի՞ց։
Ինչու՞ սրանք հիշեցի։ Տավուշում, սահմանազատման անվան տակ, այս իշխանությունները նորից մի կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրեցին: Ինչպես և Շուռնուխում թուրքերին տարածք հանձնվեց, տարածք, որոնց վրա Հայաստանը տիտղոս ուներ, մարդկանց սեփականության վկայական էր տվել։ Ասում են՝ Հայաստանի տարածքից մի միլիմետր չենք տվեվ։ Բա քարտեզները ինչու՞ եք գաղտնի պահում։ Գաղտնի են, որ չբացահայտվի, թե Ալիևի պահանջով որքա՞ն հայի հող թուրքին հանձնեցին, քանի՞ հայի տուն քանդեցին․․․
Սա էլ դեռ քիչ է, հայտարարում են, որ Կիրանցի գյուղացիների բողոքի պատճառով Ադրբեջանն ավելի մեծ պահանջ դրեց ու ավելի վատ սահման գծեց, քան կարող էր լինել։ Չէ հա՞․․․ Ուզու՞մ եք ասել, որ եթե Կիրանցի ժողովուրդը չբողոքեր, Ալիևն Ադրբեջանից մի քիչ հող կկտրեր մեզ կտար, իսկ հիմա նեղացավ ու չտվե՞ց։ Իսկ միգուցե՞ Ալիևը Հայաստանից ավելի մեծ կտոր պոկեց։ Բա դուք եք իշխանությունը, բա պաշտպանեիք։ Չէէէէ, իրանք հասկանում են ինչ են անում։ Սեփական հանցագործությունը բարդում են Կիրանցի հերոսական ժողովրդի վրա։ <Այ եթե դուք չլինեիք, Ադրբեջանին Հայաստանից այսքան տարածք չէր անցնի։ Չտալ չէինք կարող, կռիվ կլիներ։ Բայց մենք իրանցն էինք տալիս, իսկ հիմա ստիպված ենք մեր հողերից էլ տանք>։ Դե 200 քառակուսի կիլոմետրից ավել տվել են, Արցախի Հանրապետությունը տվել են, իրենց համար հող հանձնելուց հեշտ բան չկա։
Բայց իրենք հեռատես են, շատ հեռատես։ Գիտեն, որ Ալիևը սահմանի մյուս հատվածներում էլ է Հայաստանից հող պահանջելու։ Գիտեն, որ սահմանամերձ մյուս գյուղերի բնակիչներն էլ են ընդվզելու։ Որպեսզի դա կանխեն, <Կիրանցի դառը դասն> են գրում։ <Այ եթե դուք էլ Կիրանցի նման բողոքեք ձեր հողը թուրքին հանձնելու դեմ պայքարեք, ավելի վատ կլինի, համակերպվեք ու թուրքերին տվեք այն ինչ ուզում են, թե չէ ավելի շատ բան կպահանջեն>։
Սա է այսօրվա իրականությունը, սա է այսօրվա իշխանությունը։ Փոխարեն երկիրը պաշտպանի մեղավորներ է փնտրում, թե ում վրա բարդի իր սպասվելիք զիջումները։ Ճիշտ են ասում․ <Գողը տնից չլիներ, եզը երդիկից չէին տանի>։ Տնից գողին է պետք քշել, թե ամբողջ տունը գողին բաժին կհասնի․․․
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
10 ֆուտբոլիստով՝ 2։2․ Հայաստանի պատանիները դիմացան ԿիպրոսումԱՄՆ-ում հետաքննում են նախարարի հնարավոր շահերի բախումը NVIDIA-ի շուրջ Հաշված օրերի ընթացքում կհրապարակվի Սահմանադրության տեքստը.Փաշինյանը ուղերձով հանդես կգա. ԱլեքսանյանԿԽՄԿ-ն ներկայացրել է 2020-2026 թթ. անհայտ կորած անձանց հարցերով իրականացված աշխատանքների ամփոփագիրըNVIDIA-ն դադարեցրել է առաջադեմ չիպերի մատակարարումը Չինաստան Ռուբինյան․ ՌԴ-ն չի շտապում երկաթուղու հարցում․ Իրանի առաջարկը ՀՀ-ին և Վատիկանի արձագանքը «Դետրոյթը» կանգնեցրեց «Սան Անտոնիոյին»․ 12 հաղթանակի շարքն ընդհատվեցՌուսական ռազմավարական ռմբակոծիչների թռիչքներն անհանգստացրել են Ճապոնիային ու ԹայվանինԳրայմսի 47 միավորն ու անհավանական վերադարձը․ «Լեյքերսը» փրկեց խաղըԱդրբեջանցի զինվորականի պահման պայմաններն ավելի լավ են, քան Թևանյանինը, Քոչարյանինը․ հայտարարություն Սի Ծինփինը անձամբ դիմավորել է Թրամփին՝ պատմական բանակցություններից առաջԶվերևը կանգ չի առնում․ Շելթոնի նկատմամբ 7-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրը Հայտնում եմ իմ հավատարմությունը Մասիսի մարդկանց և մեր համայնքի ապագայի նկատմամբ. ՀամբարձումյանՆոր հարձակումներ Պարսից ծոցում՝ օդում և ծովումՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱրգենտինայի գոլային տարափը․ Կոստա Ռիկան պարտվեց 0։7 հաշվով «Թող Տերն օրհնի մեր ուղին, տանի դեպի հաղթանակ». Դավիթ Համբարձումյանը աջակիցների հետ աղոթք բարձրացրեցՍի Ծինփին. Չինաստանը և Ռուսաստանը պետք է ամրապնդեն փոխգործակցությունը պետական ​​​​մարմինների և զինված ուժերի միջևՊորտուգալիան դիմացավ 10 ֆուտբոլիստով․ 3։2 հաղթանակ և առաջին տեղըՀնդկաստանը կոչ է արել դադարեցնել Հորմուզի նեղուցում քաղաքացիական նավերի վրա հարձակումները Հոլանդի հարվածը 96-րդ րոպեին․ Նորվեգիան շրջեց խաղն ու անցավ քառորդ եզրափակիչԹրամփը հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակըՊենտագոնի կոշտ գնահատականը․ Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի խորքում չեն փոխում պատերազմի ընթացքը Նոր Սահմանադրությամբ վարչապետի լիազորությունները պակասելու են, ընդդիմությանը՝ ավելանալու. ՊապոյանԱՄՆ-ում տղամարդը դատապարտվել է 27.5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մահափորձ կատարելու համար Սի Ծինփինը՝ Պուտինին․ Ռուսաստանի և Չինաստանի կապերը «լեռան պես անսասան» ենՈ՞վ է ասել, որ ԵԱՏՄ-ն ուզում ենք փոխարինել ԵՄ-ով․ ուզում ենք երկուսում էլ ավելի շատ վաճառելՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթամուղի վրա նոր գրոհի մասին2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըՍի Ծինփինը կոչ է արել վճռականորեն պահպանել հետպատերազմյան համաշխարհային կարգը Կարևոր հանրաքվեները պառակտման դեմ գործիքներ են, իսկ ընդդիմությունը տեսնում է՝ պառակտման վտանգ կա. Նարեկ ԿարապետյանՀունաստանում բացահայտվել է Իրանի հետ կապվող սպանության դավադրություն․ 5 ձերբակալվածՌուբիո. ԱՄՆ-ում տեխնիկական խափանումները կապված չեն երկրի հակառակորդների գործողությունների հետ Քաղաքացու քվեն թույլ չենք տալու գողանալ. Դավիթ Համբարձումյանի թիմը դա ի զորու է անել.Նորայր ՀակոբյանՖրանսիայում 146 հազար մարդ է դուրս եկել փողոց․ աշխատավարձերի պահանջՀեգսեթը մեկնում է Կոլումբիա․ օրակարգում՝ ռազմական ինքնաթիռի փոխանցումՍի Ծինփինը կոչ է արել պահպանել ազատ և բաց առևտուրն ու ներդրումները Փաշինյանը Գևորգ Պապոյանին գործուղում է ՌԴ. ԱՄՆ-Իրան նոր հարվածներ․ Պուտին-Սի կոշտ ուղերձը Խոշոր հրդեհ՝ Ջրվեժի «Met Gala» ռեստորանային համալիրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկՌուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ զոհվել է 19 մարդ Եթե մի բանի մեջ վախով պիտի մտնես, ավելի լավ է չմտնես․ՀամբարձումյանԱՄՆ-ը չի տեսնում որևէ նշան, որ Իրանը պատրաստվում է հարձակվել Վաշինգտոնի վրա «Միասին, առաջ դեպի հաղթանակ»․ Էդուարդ Բաբայանի կոչը՝ Աբովյանի բնակիչներինՍոմալիի նախագահը մեղադրում է Էմիրություններին․ վեճ՝ ռազմակայանների շուրջՈւկրաինայի հարվածների շուրջ վեճ․ Բեռլինն ու Լոնդոնը հակադարձել են ԱՄՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործիչ Մատան Կահանան դարձել է Քնեսեթի խոսնակ Ծեծկռտուք՝ Օշականում․ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, կասկածյալները հայր ու 2 որդիներն ենԱՄՆ հետախուզության գաղտնի ցանցը խափանվել էՌուբիո. ԱՄՆ-ը քննարկում է Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպումը Մի քայլ առաջ ընկնեմ, ասեմ՝ մենք հաղթելու ենք․ Դավիթ Համբարձումյանի հայր
Ամենադիտված