ԵՄ-ն ուշադիր հետևում է Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հարկադիր վայրէջքի իրավիճակին․ Շառլ Միշել
Արտակարգ ՊատահարԵվրամիությունը ուշադիր հետևում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հարկադիր վայրէջքի իրավիճակին, ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
«Մենք ուշադիր հետևում ենք տեղեկություններին, որ ուղղաթիռը, որում գտնվել է Իրանի նախագահն ու արտգործնախարարը, հարկադրված է եղել արտակարգ վայրէջք կատարել, նրանց վիճակը դեռ պարզված չէ, մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին ԵՄ անդամ երկրների հետ»,-գրել է Միշելը սոցցանցի իր էջում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի հյուսիս-արեւմուտքում ուղղաթիռ է կործանվել, որում եղել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։