ԱՄԷ-ն պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Իրանին
Արտակարգ ՊատահարԱրաբական Միացյալ Էմիրությունները պատրաստակամություն են հայտնել լիարժեք աջակցություն ցուցաբերել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը։ Այս մասին հայտարարել է Թեհրանում ԱՄԷ դեսպան Սեյֆ Մոհամմեդ ալ Զաաբին։
«ԱՄԷ-ն մեծ մտահոգությամբ է հետևում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մասնակցությամբ ուղղաթիռի միջադեպի մասին լրատվամիջոցների հաղորդագրություններին։ Դեսպանատունը, երկրի ղեկավարությունից հրահանգներ ստանալով, պատրաստ է աջակցել Իրանի Իսլամական Հանրապետությանը և տրամադրել հնարավոր ամեն ինչ՝ որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու համար»,- ասվում է Էմիրությունների WAM լրատվական գործակալության տարածած հայտարարության մեջ։