Ուժայինները շրջափակել են ոչ միայն Կիրանցը, այլև հարևան գյուղերը. Կարեն Վրթանեսյան
ԻրավունքՌազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Տավուշից եկող լուրերից հասկանում ենք, որ ոչ միայն Կիրանցն է այս պահին շրջափակված ու միայն գրանցում ունեցող բնակիչներին են ներս թողնում. մի շարք գյուղեր էլ հասնել գործնականում հնարավոր չէ։
Հիշեցնեմ, այս ամենն ի սկզբանե ներկայացվում էր՝ որպես «ուղիների ապաշրջափակում», «ճանապարհները կբացվեն» և նմանատիպ այլ զառանցանքներ, որոնցից գլխավորը «խաղաղության խաչմերուկ» կոչվածն էր»։