Այս պահին ԻԻՀ-ն, փաստացիորեն, ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է․ ճիշտ կլինի` ՀՀ-ում մեկօրյա սուգ հայտարարվի․ Արմեն Այվազյան
ՔաղաքականՊատմաբան և քաղաքագետ Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Կարծում եմ, միանգամայն ճիշտ ու տեղին կլինի, եթե Հայաստանի Հանրապետությունում մեկօրյա սուգ հայտարարվի Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի զոհվելու կապակցությամբ։ Ի դեպ, հենց այդպես է վարվել Պակիստանը, որն ընդամենը մի քանի ամիս առաջ Իրանի հետ սահմանային ընդհարումներ ունեցավ։
Առաջարկս կարելի է մանրամասնել ու հիմնավորել, բայց այսքանով կբավարարվեմ։ Հասկացողը կհասկանա։
Հ.գ. Քիչ առաջ Իրանի նախագահի և արտգործնախարարի զոհվելու կապակցությամբ Լիբանանը երեքօրյա սուգ է հայտարարել...»