Կանադան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի ռազմական համագործակցության պատճառով
ՔաղաքականԿանադայի իշխանությունները որոշում են կայացրել պատժամիջոցներ սահմանել երկու ֆիզիկական անձանց և վեց կառույցների դեմ ՝ կապված ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի ռազմական համագործակցության հետ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Կանադայի ԱԳՆ հայտարարությունը:
«Այսօր պատժամիջոցների տակ հայտնված երկու անձինք ռուսական ձեռնարկությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ են, որոնք սերտորեն կապված են ՌԴ զինվորականների հետ, և նրանք ներգրավված են Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի տեղափոխման մեջ: Սահմանափակումների տակ հայտնված վեց կառույցներն են ռուսական տրանսպորտային ընկերությունները, որոնք տիրապետում, կառավարում և/կամ շահագործում են ինքնաթիռներ և բեռնատար նավեր, որոնք ներգրավված են Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի մատակարարման մեջ», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն ՝ նման մատակարարումները հակասում են ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին, որոնք արգելում են ՄԱԿ-ի բոլոր անդամներին զենք և հարակից ապրանքներ գնել Փհենյանից: