Թումանյանի անվան զբոսայգում, կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծը
Իրավունք
Հունիսի 2-ից 5-ը, Թումանյանի անվան զբոսայգում, կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Բացօթյա բալետային փառատոնի ընթացքում հանդես կգան Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը, Թբիլիսիի Զ.Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնը և, իհարկե, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:
Սիրով կսպասենք բոլորիդ՝ միասին վայելելու բալետային արվեստի ստեղծագործությունները:
Ներկայացումների սկիզբը՝ 20:00: Մուտքն ազատ է:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)