Գերմանիայում հայտնաբերել են շուրջ 6800 տարի առաջ սննդով և գանձերով թաղված առաջնորդի գերեզմանը
ՀասարակությունՄոտ 6800 տարի առաջ Գերմանիայում «քաղաքապետին» թաղել են առատ սննդով և հարստությամբ: Դրա մասին, ըստ Live Science-ի՝ հայտնել են Գերմանիայի հարավում հազվագյուտ դամբարան հայտնաբերած հնագետները։
Միջին նեոլիթյան «քաղաքապետի» մնացորդները հայտնաբերվել են Մյունխենի և Բավարիայի Էյխենդորֆ քաղաքների մերձակայքում՝ Ավստրիայի և Չեխիայի հետ Գերմանիայի հարավ-արևելյան սահմանների մոտ։
Բավարիայի Դինգոլֆինգ-Լանդաու շրջանի իշխանությունները հայտնել են, որ հայտնագործությունն անցյալ շաբաթ արել են տեղի հնագետները: Վերջիններս մոտ 1 մղոն (1,6 կմ) պեղել են Էքսինգ գյուղը:
Հանգուցյալը թաղվել էր հանդերձյալ կյանքի համար նախատեսված ուտելիքով և խմիչքով, մարմնի համար նախատեսված ներկերով, քարե կացնով և քարե թիակոԹաղման շքեղ իրերը վկայում են, որ ննջեցյալը հասարակական բարձր կարգավիճակ է ունեցել, գուցե համայնքի ավագ կամ առաջնորդ, և հնագետները նրան «քաղաքապետ» են անվանել:
Փորձագետները դեռ պետք է պարզեն ննջեցյալի տարիքը և սեռը:վ: