Կաննում կայացել է Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ամերիկյան ֆիլմի ցուցադրությունը
ՀասարակությունԿաննի կինոփառատոնի շրջանակում կայացել է Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմի պրեմիերան, որի դիտումից հետո հանդիսատեսը 7 ու կես րոպեանոց ծափահարությունների է արժանացրել ժապավենին, հայտնում է Armenian Film Society-ն: Ֆիլմի առանցքային դերերում հանդես են գալիս հայտնի հայ հումորիստ ու շոումեն Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը: Գլխավոր դերում Միքի Մեդիսոնն է:
Կարենը ֆիլմում մարմնավորում է Թորոսին, Վաչեի կերպարի անունը Գառնիկ է
Ֆիլմի պատմության հիմքում Բրուքլինից երիտասարդ մերկապարուհու եւ ռուս օլիգարխի որդու ամուսությունն է, որը սպառնալիքի տակ է հայտնվում, երբ փեսացուի ծնողները մեկնում են Նյու Յորք՝ ստիպելու չեղյալ հայտարարել ամուսնությունը: