Ղեկը չինակա՞ն է. Միշուստինին դուր չի եկել նոր «Վոլգան» (լուսանկարներ)
ՔաղաքականՌուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը քննադատել է վերածնված Volga ապրանքանիշի նոր մեքենաները ցածր տեղայնացման պատճառով։
«Հիմա ղեկը որտեղի՞ց է, չինակա՞ն է։ Կցանկանայի, որ ղեկը ռուսական լիներ»,- ասել է վարչապետը մեքենաների զննման ժամանակ, որոնք առաջին անգամ ներկայացվել են Նիժնի Նովգորոդի ցուցահանդեսում։
Ընդհանուր առմամբ, այնտեղ ցուցադրվել է երեք մոդել՝ սեդան և երկու քրոսովեր։ Ակնկալվում է, որ արտադրությունը կսկսվի 2024 թվականին։
«Ես միշտ ուզում եմ տեսնել ռուսական արտադրությունը այն տարրերի մեջ, այն ձևավորումների մեջ, որոնք, ասենք, այնքան էլ բարդ չեն արտադրության համար»,- պարզաբանել է ՌԴ վարչապետը։