Ռուս գործարարը Լյուքսեմբուրգից 15,8 մլրդ դոլարի փոխհատուցում է պահանջում
ՀասարակությունՌուս գործարար Միխայիլ Ֆրիդմանը ներկայացուցիչների միջոցով Լյուքսեմբուրգի իշխանություններին առաջարկել է խաղաղ բանակցություններ սկսել իրեն փոխհատուցում վճարելու վերաբերյալ՝ կապված այն բանի հետ, որ նրա ակտիվները սառեցվել են երկրում ԵՄ պատժամիջոցների շրջանակներում։ Այս մասին մայիսի 22-ին հայտնել է «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով ծանուցման տեքստին ծանոթ երկու աղբյուրների խոսքերը։
Նրանց խոսքով՝ Ֆրիդմանի փաստաբանները ծանուցում են ուղարկել փետրվարին, սակայն դեռևս պատասխան չեն ստացել։
Միխայիլ Ֆրիդմանը կարծում է, որ Լյուքսեմբուրգի իշխանությունները անօրինական կերպով օտարել են իր ակտիվները։ Գործարարը պահանջում է իրեն փոխհատուցում վճարել 15,8 միլիարդ դոլարի չափով. այսքան է նա գնահատել սառեցված ակտիվների արժեքը։ Գնահատումը մոտավոր գնահատական է, քանի որ Ֆրիդմանը չի կարող վարձել գնահատման փորձագետներ ԵՄ-ում, և լյուքսեմբուրգյան ընկերություններին արգելված է նրա հետ կիսվել ֆինանսական տեղեկատվությամբ։
«Վեդոմոստիի» աղբյուրները նշում են, որ Ֆրիդմանը կարծում է, որ Լյուքսեմբուրգը, սառեցնելով ակտիվները, խախտել է մի կողմից Բելգիայի և Լյուքսեմբուրգի, մյուս կողմից՝ Խորհրդային Միության (և որպես նրա իրավահաջորդ Ռուսաստանի) միջև կնքված 1989 թվականին կնքված երկկողմանի ներդրումային պայմանագիրը։ Այս համաձայնագրի համաձայն՝ Լյուքսեմբուրգի իշխանությունները պատասխանելու համար ունեն վեց ամիս, որից հետո Ֆրիդմանը կարող է բողոքարկել ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովում կամ Ստոկհոլմի արբիտրաժում։