Դատախազությունը պահանջում է Արարատի նախկին մարզպետից բռնագանձել 46 անշարժ գույք և շուրջ 350 մլն դրամ
ՀասարակությունՀակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 16-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝
➢ 46 անշարժ գույք.
➢ 2 շարժական գույք.
➢ 3 իրավաբանական անձանցում մասնակցություն.
➢ 213 մլն 870 հազար դրամ, որը չի հիմնավորվում Արամայիս Գրիգորյանի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 2004-2023 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
➢ 97 մլն 143 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար.
➢ Բանկերից ձեռք բերված պարտատոմսեր՝ ընդհանուր շուրջ 62 մլն դրամ արժողությամբ.
➢ Ապօրինի ծագում ունեցող մի շարք գույքերի վարձակալությունից ստացված վարձավճարներ: