Երևանը բաց ու պատրաստակամ է քննարկելու և ընդլայնելու փոխգործակցությունը գերմանական քաղաքների հետ
ՀասարակությունԱյսօր հանդիպել եմ Գերմանիայի Սաքսոնիա դաշնային երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Լյուկաս Ֆլյոթերի հետ: Այս մասին գրառում է կատարել Արմեն Փամբուխչյանը։
Ընդգծելով հայ-գերմանական համագործակցության ներկա բարձր մակարդակը՝ շեշտեցի, որ Երևանի քաղաքապետարանը բաց ու պատրաստակամ է քննարկելու և ընդլայնելու փոխգործակցությունը գերմանական քաղաքների, այդ թվում քույր քաղաք հանդիսացող Լայպցիգի հետ:
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Լյուկաս Ֆլյոթերը նշեց, որ Լայպցիգն այսօր Գերմանիայի արագ զարգացող քաղաքներից է, և այս առումով գերմանական կողմն ունի Երևանի հետ տնտեսական համագործակցության զարգացման տեսլական:
Երևանն ու Լայպցիգը պատրաստ են գործակցել մշակույթի ոլորտում, ինչպես նաև փորձի փոխանակման ծրագրեր իրականացնել` տրանսպորտի, բնապահպանության և մի շարք այլ բնագավառներում: