Ներկայացվել է կալանավորման միջնորդություն․ ինչի՞ համար է կալանքի տակ գտնվում Հրաչյա Ղևոնդյանը
ՏեսանյութերՓաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել են, որ երգիչ Հայկ Ղևոնդյանի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանը կալանքի տակ է գտնվում:
«Իշխանությունը զավթելու մեղադրանքով կալանավորվել է Հրաչյա Ղևոնդյանը: Սա հերթական անհեթեթ և բնույթով քաղաքական գործ է»,- ասված է հայտարարության մեջ:
News.am-ը զրուցել է փաստաբանական խմբի հետ՝ պարզելու գործի հետ կապված այլ մանրամասներ:
«Մեղադրանք է ներկայացվել իշխանության զավթման նախապատրաստության փորձ կատարելու համար։ Մեղադրանքի առաջադրման փուլում է գործը։ Ներկայացվել է նաեւ միջնորդություն՝ նրան կալանավորելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա կողմից իբր թե խշխանությունը զավթելու նախապատրաստությունը պետք է տեղի ունենար մայիսի 26-ից սկսած հանրահավաքների ընթացքում»,- ասել են փաստաբանները։
Ըստ փաստաբանների՝ սա արվել է բացառապես այս օրերին փողոցում ընթացող պայքարը կաշկանդելու և ուղղված է ազատ հավաքների դեմ․ «Հրաչ Ղևոնդյանի գործողություններում նշույլ անգամ չկա իշխանության զավթմանն ուղղված գործողություններ կատարելը»։