Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն Ծանրորդ Տաթև Հակոբյանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին Հայաստանի Մ17 հավաքականը զիջել է Հունգարիայի թիմին Վերջերս լավ չէր զգում իրեն Աննան, ուշ-ուշ էր տանից դուրս գալիս. մանրամասներ՝ Աննա Աբաջյանի մահվան մասին Կալասը հայտարարություն է արել Թրամփի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ հնչած կրակոցներից հետո Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների ընթացքում որևէ լուրջ միջադեպ կամ պատահար չի արձանագրվել․ ՆԳՆ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան մի քանի պտույտ գլխիվայր շրջվել է. տուժել են 17-ամյա պատանիներ Կապան քաղաքի բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Տարածաշրջանում անվտանգության մեխանիզմներ պետք է ստեղծել առանց ԱՄՆ մասնակցության․ Արաղչի Ամենամյա ծաղկահավաք՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում Պայքարը ԱՊԼ-ում թեժանում է Ավտովթար Գեղամասար բնակավայրում․ կա տուժած 

Ծավալների մասին պատկերացում չունեն, օրենսդրական փաթեթը ԱԺ չի ներկայացվել, սակայն Ավանեսյանը ժամկետներ էր խոստացել «Ժողովուրդ»

Բլոգոսֆերա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ձախողել է իրեն վերապահված ոլորտը, բազմիցս ենք անդրադարձել. ու որքան երկար է նա աշխատում այդ պաշտոնում, այնքան ավելի է ձգվում ձախողումների շարքը։

Հերթական ձախողումը կապված է առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման հետ։

Այս տարվա հունվարին նախարարը հայտարարեց, թե 2024 թ. հուլիսից կմեկնարկի բժշկական պարտադիր ապահովագրության համակարգը:

Նշեց, որ այն կիրագործվի փուլերով. սկզբում պետպատվերի շահառուները կներառվեն համակարգում: «Նրանք մինչեւ 18 տարեկան երեխաներն են, առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք են կամ ֆունկցիոնալության այդ աստիճաններն ունեցող քաղաքացիները, եւ ունենք մի շարք այլ խմբեր», – մանրամասնել էր նա։

Բայց, պարզվում է՝ մինչեւ հիմա ընդունված չէ այս ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթը. այն անգամ կառավարության հաստատմանը չի ներկայացվել։

Իսկ երեկ էլ Ավանեսյանը, լրագրողների հետ ճեպազրույցում, հարցին, թե առաջին փուլի մեկնարկը երբ է նախատեսված, ասել է. «Քանի որ սա օրենսդրական մեծ փաթեթ է, շատ դժվար է դրա ընդունման ժամկետները հստակ սահմանել, որովհետեւ դեռ ԱԺ-ում պետք է քննարկումներ տեղի ունենան, եւ նախագծի շուրջ ԱԺ-ում էլ թե՛ հանրային լսումներ կլինեն, թե՛ կլինեն նաեւ պատգամավորների կողմից որոշակի առաջարկներ»։
Այսինքն՝ ակնհայտ է, որ այդ համակարգն այս տարվա հուլիսից չի մեկնարկի, ինչպես խոստացել էր նախարարը: Նաեւ ասում են՝ այս համակարգի ներդրման հետ կապված խնդիրներ կան. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նախորդ նիստին ասել էր. «Քննարկումների արդյունքում՝ ամենամեծ մտավախությունն այն է, որ մենք, կարող է, ծավալների մասին պատկերացում չունենք, որ, կարող է, մտնենք այդտեղ եւ պարզվի, որ բեռն այնքան մեծ է, որ անգամներով տարբերվում է մեր պատկերացումից: Հիմա այս մեխանիզմով մենք փուլ-փուլ հասկանում ենք, թե ինչ ծավալի հետ գործ ունենք»։

Եթե ծավալների մասին պատկերացում չունեն, եթե օրենսդրական փաթեթը մինչեւ հիմա անգամ կառավարության հաստատմանը չի ներկայացվել, եթե ի սկզբանե պարզ էր, որ սա շատ մեծ գործընթաց է, ինչպե՞ս էր Ավանեսյանը կոնկրետ ժամկետներ խոստանում. թեեւ դրա պատասխանն ունենք՝ ոլորտին չտիրապետող, մասնագիտությամբ իրավաբան նախարարը պատկերացում չունի հավանաբար առողջապահության համակարգի մասին, ռիսկերի մասին, այդ իսկ պատճառով էլ ականատես ենք լինում նման իրավիճակի. ու քանի որ նա ակտիվ ՔՊ-ական է, կուսակցության բոլոր միջոցառումների մասնակից, թերեւս դրա համար էլ շարունակում է պաշտոնավարել: Այլ բացատրություն դժվար է գտնել»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ում դուր չի գալիս, թե ինչու եմ ես աջակցում ՔՊ-ին, առաջարկում եմ միաժամանակ խմել քնաբեր և լուծողական»․ Մգեր ԱրմենինԱՍՀ նախարարության պարզաբանումը «Ձորակ» խնամքի կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքերի շահարկումների վերաբերյալ «Հավատը հեշտ ճանապարհ չէ, այլ զոհողության, երբեմն էլ տառապանքի ճանապարհ է». Կարմիր Ավետարանը զավթված Հովհաննավանքի փոխարեն տարվել է Սուրբ Մարիանե Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Իսպանիայում ՀՀ դեսպանը Փաշինյանի անունից ստացել է «Գերնիկա» մրցանակը, որը շնորհվել է նաև Իլհամ Ալիևին Երեկ հայ ժողովուրդը, մի կողմից, զբաղված էր իր առօրյա գործերով, մյուս կողմից՝ փորձում էր մի կերպ զսպել սրտխառնոցը․ Արմեն Այվազյանը՝ Քաղաքացու օրվա մասին Միջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը․ Գագիկ Սուրենյան Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն Ծանրորդ Տաթև Հակոբյանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին Հայաստանի Մ17 հավաքականը զիջել է Հունգարիայի թիմին Վերջերս լավ չէր զգում իրեն Աննան, ուշ-ուշ էր տանից դուրս գալիս. մանրամասներ՝ Աննա Աբաջյանի մահվան մասին Կալասը հայտարարություն է արել Թրամփի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ հնչած կրակոցներից հետո Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների ընթացքում որևէ լուրջ միջադեպ կամ պատահար չի արձանագրվել․ ՆԳՆ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան մի քանի պտույտ գլխիվայր շրջվել է. տուժել են 17-ամյա պատանիներ Կապան քաղաքի բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուՏարածաշրջանում անվտանգության մեխանիզմներ պետք է ստեղծել առանց ԱՄՆ մասնակցության․ Արաղչի Ամենամյա ծաղկահավաք՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում Պայքարը ԱՊԼ-ում թեժանում է Ավտովթար Գեղամասար բնակավայրում․ կա տուժած Մենք վերապրել ենք Ցեղասպանություն, պատերազմներ և, այնուամենայնիվ, շարունակում ենք առաջ շարժվել. Իվետա Մուկուչյանը՝ «խորոված-փարթիի» համերգից հետո «Ավան առողջության կենտրոն»-ում գողացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Ճապոնիայի վարչապետը հայտարարություն է արել Թրամփի մասնակցությամբ միջոցառման ժամանակ տեղի ունեցած կրակոցներից հետո Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը Այս ծանր շրջանում կարողանում ենք մեր դրոշը բարձրացնել և ուրախություն պարգևել հայ ազգին․ Գարիկ Կարապետյան Փաշինյանն արձագանքել է Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությանը Չորս տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը մահացու վրաերթի ենթարկեց հղի Սոնա Մնացականյանին Փեզեշքիանը կոչ է արել Իրանի քաղաքացիներին խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան Ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ Ֆրանսիայում տեղի է ունեցել հանդիսավոր երթ դեպի Փարիզի Հաղթական կամար Նոր ճանապարհը Երևանից Բերդ հասնելու ընթացքը կրճատում է մեկ ժամով. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին (տեսանյութ) Բժիշկը զգուշացրել է հայտնի ըմպելիքի մահացու վտանգի մասին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ ապրիլի 26-ինԿոլումբիայում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի 2 մասնակից Նայե՛ք այս պատկերին ու լավ հիշեք՝ սա ստրկության քարոզ է. Քրիստինե Վարդանյան Խորապես անհանգստացած եմ Վաշինգտոնում տեղի ունեցած կրшկոցներից․ Ալիև Լարսը բաց է Թրամփի ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած կասկածյալը ասել է, թե ով է եղել իր թիրախը Ավտովթար Քասախ գյուղում․ կա տուժածԲանակցողները չեն մեկնել Իսլամաբադ․ ինչ է ասել ԹրամփըՀՀ ավտոճանապարհների վիճակը ապրիլի 26-ի առավատյան Թրամփի հետ ընդունելության ժամանակ կրակոցներ արձակողը ձերբակալվել է. ՄանրամասներԹրամփը շտապ տարհանվել է Վաշինգտոնում անցկացվող միջոցառման ժամանակ հնչած կրակոցներից հետո (տեսանյութ) Ֆրանսիան արդիականացնում է իր Rafale կործանիչները՝ ԱԹՍ-ների դեմ պայքարելու համար Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Ապրիլի 26-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելուԵրևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն ԱյվազյանԹուրքիան կարող է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը. ՖիդանՆեթանյահուն հրամայել է հզոր հարվածներ հասցնել «Հըզբոլլահի» դիրքերին
Ամենադիտված