Արևմուտքը պայմաններ է ստեղծում ԱՊՀ-ում «գունավոր հեղափոխությունների» համար. ՌԴ ԱԴԾ տնօրեն
Բլոգոսֆերա«Արևմուտքը փորձում է պայմաններ ստեղծել ԱՊՀ երկրներում «գունավոր հեղափոխությունների» համար և ձևավորում է «աքսորյալ կառավարություններ»՝ իշխանությունը զավթելու Համագործակցության պետություններում՝ դրանցում իրավիճակի վատթարացման և զանգվածային անկարգությունների դեպքում»,-ասել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«ԱՊՀ-ում պայմաններ են ստեղծվում ներքին ճգնաժամերի և «գունավոր հեղափոխությունների» համար։ Դրա համար օգտագործվում են ազդեցության գործակալներ, վերահսկվող ընդդիմադիր կուսակցություններ և շարժումներ, ոչ առևտրային կազմակերպություններ և, այսպես կոչված, «աքսորյալ կառավարություններ» են ձևավորվում արտերկրում գտնվող քաղաքական էմիգրանտներից, որոնք նպատակ ունեն զավթել իշխանությունը երկրներում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման և զանգվածային անկարգությունների դեպքում», - ասել է Բորտնիկովը Բիշքեկում ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության գործակալությունների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում: