Չեխիայի նախագահը հոսպիտալացվել է (լուսանկարներ)
Իրավունք
Չեխիայի նախագահ Պյոտր Պավելը հիվանդանոց է տեղափոխվել։ Ինչպես հաղորդում է տեղական Novinky հրատարակությունը, պատճառը վնասվածքն է, որը Չեխիայի նախագահը ստացել է մայրուղու վրա տեղի ունեցած վթարի արդյունքում։
Նշվում է, որ Պավելը հայտնի է մոտոցիկլետների հանդեպ իր կիրքով։ Նա բազմաթիվ վնասվածքներ է ստացել, որոնք բժիշկները գնահատել են «ոչ լուրջ»։ Չնայած դրան՝ որոշում է կայացվել քաղաքական գործչին բուժհաստատությունում պահել նրա վիճակի հետագա մոնիթորինգի համար։
Չեխիայի ոստիկանությունը հավելել է, որ դեպքի առնչությամբ հետաքննություն չկա, քանի որ վթարի հետ կապված այլ անձինք չեն տուժել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)