«Հրապարակ»․ Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում «Փաստ». Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը «Ժողովուրդ». Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Կիպրոսին Disney-ը վերակառուցում է հեռուստատեսային բիզնեսը և կկրճատի հարյուրավոր աշխատատեղեր Nike-ը պատրաստվում է վերակազմավորման հերթական փուլին. Reuters OpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքին Կապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը ՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասին Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին 

Քաղաքագետներն ու քաղտեխնոլոգը՝ ՌԴ դեսպանին Մոսկվա կանչելու մասին. panorama.am

Հասարակություն

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանում ՌԴ դեպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դեսպանին Մոսկվա կանչելու պատճառը կարող է լինելու ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

«Փաշինյանն անուններ չտվեց, սակայն հասկանալի էր, որ ՀԱՊԿ այդ երկու երկրներից մեկը Բելառուսն էր, մյուսը՝ Ռուսաստանը։ Երբ արդեն չափն անցնում է, բնականաբար ասածի համար պետք է պատասխան տա»,-նշեց Բադալյանը։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ խորհրադարանում վարչապետի պաշտոնը զբաղեցնողը մասնավորապես հայտարարել է. «2020 թվականիի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են ոչ մեր կողմից մեր դաշնակիցները։ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Այդ երկրները իմիտացիա են ստեղծել, որ մեզ ուզում են օգնել, թե կամ իբր մեզ օգնել են, բայց ես ուզում եմ ասել՝ այդ պատերազմը նույնիսկ Լեռնային Ղարաբաղի մասին չի եղել․ իրենք իրենց մեջ վաղուց Լեռնային Ղարաբաղի հարցը փակել են, այդ պատերազմը եղել է Հայաստանի Հանրապետության չակնկալիքների մասին, այդ պատերազմի նպատակը եղել է Հայաստանի Հանրապետության չգոյությունը»։

Հարցին, թե ի՞նչ հնարավոր զարգացումների կարելի է ականատես լինել դեսպանի՝ Մոսկվա կանչելուց հետո, Բադալյանը պատասխանեց, Փաշինյանը շատ հանգիստ կարող է հայտարարել, որ ինքը Ռուսաստանի անունը չի տվել, եթե դեսպանը հետ է կանչվել, ուրեմն ինչ-որ աշխատանք ունեն։

«Կարող են հանգիստ պատասխանեն, ոչինչ էլ չլինի, քանի որ այս իշխանությունների համար հայ-ռուսական հարաբերությունները զրոյական արժեք ունեն։ Իրենք անուն չեն տալիս, կարող են ասել, Ռուսաստանը հանձնարարականներ ունի։ Կարող են ավելի լուրջ խնդիրներ լինել, հնարավոր է՝ Ռուսաստանը պարտադրի Հայաստան ուղարկել Հայաստանի դեսպանին։ Հայաստանը չի զիջելու, ինքը կասի, ես անուն չեմ տվել։ Երեկ ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչն ասաց՝ մենք չենք գուշակելու, սպասելու ենք պատասխանի, թե  ՀԱՊԿ որ երկրների մասին է խոսքը։ Հայաստանի իշխանությունները հաշվի չառան դա, հիմա երկրորդ քայլն է գնում։ Սա միջազգային դիվանագիտության մեջ կոչվում է հստակ ուղերձ, բողոքի նոտա»,-ասաց Արմեն Բադալյանը։

Panorama.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը չբացառեց, որ Մոսկվա դեսպանի կանչելը կարող է պայմանավորված լինել Մինսկում Պուտինի հետ հանդիպմանը Լուկաշենկոյի կատարած հայտարարության հետ։

Վերջինը երեկ  հայտարարել էր, որ Կովկասի վերաբերյալ շատ հետաքրքիր առաջարկություն ունի Վ. Պուտինին, որն արդեն քննարկել է Ադրբեջանում։

«Հստակ չեմ կարող ասել, սպասելի՞ էր դեսպանին Մոսկվա կանչելը, թե՞ ոչ, քանի որ շատ գործընթացներ կատարվում են կուլիսների հետևում։ Բայց սա կարելի է կապել Լուկաշենկոյի արած հայտարարության հետ, որն ասել էր, շատ հետաքրքիր առաջարկություն ունի Կովկասի վերաբերյալ, որն արդեն քննարկել է Ալիևի հետ հանդիպմանը։ Սա պատահական հայտարարություն չէ, Հայաստանի հարցով քաղաքականություն է  փոխվում, և կարող են ինչ-որ որոշում կայացվել»,-ասաց նա։

Դանիելյանի խոսքով, եթե դա կապ ունի դեսպանի՝ Մոկսվա կանչելու հետ, ապա նշանակում է, կարող են լուրջ շրջադարձներ լինել։

«Հնարավոր նոր զարգացումները լինելու են հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ։ Թե ինչ զարգացումներ կլինեն, չեմ կարող ասել, բայց դա վերաբերում է Կովկասի նկատմամբ իրենց վարած քաղաքականությանը, որի վերաբերյալ հնարավոր են լուրջ որոշումներ»,-ասաց նա։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը նշում է՝ որպես կանոն, դիվանագիտական նման քայլ արվում է, երբ երկու երկրների հարաբերությունները վատթարացնող ինչ-որ հանգամանք է ի հայտ գալիս, կամ էլ՝ քաղաքականության էական խմբագրումների անհրաժեշտություն է առաջանում:

«Իմ սուբյեկտիվ կարծիքով, Կոպիրպինը Մոսկվա է կանչվել ԱԺ-ում Փաշինյանի վերջին աղմկահարույց հայտարարությունների հետ կապված, որոնք վերաբերում էին ՀԱՊԿ երկու երկրների մասնակցությանը 44-օրյա պատերազմին: Չի բացառվում, իհարկե, որ Մոսկվայում կանխատեսում են ստացումներ Հայաստանի ներքաղաքական կյանքում՝ ստատուս-քվոյի հնարավոր փոփոխության հեռանկարով ու «առաջին ձեքից» տեղեկատվություն ստանալու խնդիր ունեն»,-նշում է նա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում «Փաստ». Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը «Ժողովուրդ». Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը Հայաստանի ազգային հավաքականը զիջեց ԿիպրոսինDisney-ը վերակառուցում է հեռուստատեսային բիզնեսը և կկրճատի հարյուրավոր աշխատատեղերNike-ը պատրաստվում է վերակազմավորման հերթական փուլին. ReutersOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինԿապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը ՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինԱդրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարըԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանըԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինFlydubai-ն իշխանությունների պահանջով դադարեցրել է չվերթները դեպի Թել ԱվիվՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըԱռանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ ՓաշինյանԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըԿոստանյանն անդրադարձել է խաղաղությունից բխող ենթակառուցվածքային հնարավորություններինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամըՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո«Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերըՎան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածուՉեմ բացառում, որ դիվերսիոն հետախուզական խումբ է եղել. Նահապետյան Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱնահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջըՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով Նոր ծածկույթը տիտանե դետալների մաշակայունությունը բարձրացրել է մինչև 2,5 անգամՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասինBloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայից
Ամենադիտված