Դիարբեքիրի հայկական Սբ․ Սարգիս եկեղեցին կվերականգնվի
ՀրապարակումներՆերկայիս Թուրքիայի Հանրապետության արևելյան Դիարբեքիր նահանգում ավերված վիճակում գտնվող հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին կվերակառուցվի:
Նշվում է, որ վերակառուցման աշխատանքները նախատեսվում է մեկնարկել ընթացիկ տարվա հուլիսի 13-ին:
Եկեղեցու վերականգնման համար երկար ժամանակ ծրագիր է մշակվել Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը, որն էլ հաստատվել է Թուրքիայի հուշարձանների խորհրդի կողմից:
Ծրագրի շրջանակներում Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության կողմից 5 մլն թուրքական ազգային արժույթ՝ լիրա (ավելի քան 155 հզ դոլար) է հատկացվել, սակայն նշվում է, որ, ծրագիրն ամբողջացնելու համար անհրաժեշտ է գտնել ևս 1 հոնորար:
Եկեղեցու վերականգնման մասին լուրերի ֆոնին հիմնադրամին իր շնորհակալական խոսքն ու շնորհավորանքն է հղել Կ․ Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը:
Նշենք, որ եկեղեցին վնասներ է կրել նաև 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով:
Տեղեկությունների համաձայն՝ վերականգնման աշխատանքներն ամբողջացնելու համար անհրաժեշտ է լինելու ևս 60 մլն լիրա (շուրջ 1 մլն 900 հզ դոլար):