«Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել «Փաստ». Ի՞նչ տվեց Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանին միանալը «Ժողովուրդ». Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Բաքվին «Հրապարակ»․ Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում «Փաստ». Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը «Ժողովուրդ». Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Կիպրոսին Disney-ը վերակառուցում է հեռուստատեսային բիզնեսը և կկրճատի հարյուրավոր աշխատատեղեր Nike-ը պատրաստվում է վերակազմավորման հերթական փուլին. Reuters OpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքին Կապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը ՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասին 

Լուծարում են Հանրապետության՝ երկրորդ մեծության գրադարանը․ Գառնիկ Դանիելյան

Սպորտ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կառավարությունը որոշել է լուծարել Հանրապետության երկրորդ մեծության գրադարանը, որն ունի ավելի քան 22 մլն գրականությամբ պահոց։

ՆՁԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանը գիտատեխնիկական փաստաթղթերի ավանդապահ (դեպոզիտար) գրադարան է, իրականացնում է ավելի քան 8000 գրանցված ընթերցողների գրադարանային գիտատեխնիկական ծառայությունների մատուցում և սպասարկում, ինչպես նաև 100-ի հասնող կազմակերպությունների սպասարկում էլեկտրոնային առաքման ծառայության միջոցով: Այն իր տեսակով միակն է և եզակի՝ որպես մասնագիտացված գրադարան։

Գրադարանի հարուստ ֆոնդերը իր մեջ ներառում են տեխնիկական փաստաթղթերի հատուկ տեսակներ՝ արտոնագրեր, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր, արտադրությանը վերաբերող տեխնիկական պայմաններ, արդյունաբերական կատալոգներ, ինչպես նաև գիտատեխնիկական ուղղվածության ոլորտն ընդգրկող տարատեսակ փաստաթղթային հարուստ ֆոնդեր՝ գրքեր, պարբերական և էլեկտրոնային հրատարակություններ, սեղմագրային հանդեսներ, ատենախոսության սեղմագրեր։

Գրադարանը գործում է ավելի քան 60 տարի․ 1991 թվականից՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ենթակայության ներքո։ 2009թ. ՀՀ կառավարության ապրիլի 23-ի №454-Ն որոշմամբ, ստեղծվում է ՆՁԱԿ ՊՈԱԿ-ը, որի վարչական կառուցվածքում իր գործունեությունն է շարունակում երբեմնի հանրապետական կարգավիճակ ունեցող գիտատեխնիկական գրադարանը։

Նախարարությունը որոշել է, որ 60-ամյա հսկան հունիսի 2-ից պետք է դադարեցնի իր գործունեությունը, իսկ գրադարանի և գրապահոց հանդիսացող շենքերը աճուրդի են հանվել դեռևս դեկտեմբերի 28-ի որոշմամբ․ հավանաբար, գրադարանի տեղում բազմաբնակարան շենք կառուցելու ախորժակ է բացվել։

Փակվելու են ոչ միայն Երևանի, այլև Հանրապետության տարածքում գործող 4 մյուս մասնաճյուղերը՝ Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում և Կապանում։

Գործազուրկի կարգավիճակում կհայտնվեն թվով 72 աշխատակից Երևանում և մարզային մասնաճյուղերում։

Աշխատակիցները սկսել են գոյապայքար՝ պահպանելու այս անչափ կարևոր հաստատությունը։

Գիտատեխնիկական գրադարանը պետության հովանու ներքո առնելու փոխարեն այս մարդիկ ընտրել են լուծարելու տարբերակը՝ շարունակելով կրթությունն ու գիտությունը կազմաքանդելու իրենց քաղաքականությունը։

Սա մեծագույն սխալ է, անընդունելի որոշում, որի իրականացման դեպքում լուրջ հարված կհասցվի Հայաստանի գիտությանը, տնտեսությանը, արդյունաբերությանը, գիտատեխնիկական առաջընթացին։

Կառավարության կողմից պարբերաբար շեշտվում է գիտելիքահենք տնտեսություն ունենալու տեսլականը, սակայն ինչպես պատկերացնել գիտելիքահենք տնտեսություն առանց գիտատեխնիկական տեղեկատվության․․.

Խնդրի կապակցությամբ պատրաստվում եմ գրություններ ուղարկել Էկոնոմիկայի և ԿԳՄՍ նախարարություններ՝ պահանջելով բացատրություն նման որոշման համար»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել «Փաստ». Ի՞նչ տվեց Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանին միանալը «Ժողովուրդ». Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Բաքվին «Հրապարակ»․ Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում «Փաստ». Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը «Ժողովուրդ». Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը Հայաստանի ազգային հավաքականը զիջեց ԿիպրոսինDisney-ը վերակառուցում է հեռուստատեսային բիզնեսը և կկրճատի հարյուրավոր աշխատատեղերNike-ը պատրաստվում է վերակազմավորման հերթական փուլին. ReutersOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինԿապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը ՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինԱդրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարըԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանըԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինFlydubai-ն իշխանությունների պահանջով դադարեցրել է չվերթները դեպի Թել ԱվիվՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըԱռանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ ՓաշինյանԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըԿոստանյանն անդրադարձել է խաղաղությունից բխող ենթակառուցվածքային հնարավորություններինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամըՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո«Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերըՎան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածուՉեմ բացառում, որ դիվերսիոն հետախուզական խումբ է եղել. Նահապետյան Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱնահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջըՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով Նոր ծածկույթը տիտանե դետալների մաշակայունությունը բարձրացրել է մինչև 2,5 անգամՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասինBloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. Միրոշնիկ
Ամենադիտված