Մսխվում են հակակարկտային կայանների համար հատկացված գումարների մեծ մասը. Վահե Հարությունյան
ՀասարակությունՎահե Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երբ Արարատ համայնքում, որի հիմնական ապրուստի միջոցի զգալի մասը գյուղատնտեսությունից է գոյանում, կես ժամից ավել կարկուտ է գալիս և փչացնում ամբողջ բերքը, հասկանալի է դառնում, որ մսխվում են հակակարկտային կայանների համար հատկացված գումարների մեծ մասը։
Նկարները հենց նոր են արված։
Մեղավորները շատ են. համայնքային իշխանությունից մինչև մարզային ու հանրապետական իշխանություն։ Ու բավական է մեղավորներ փնտրեք, բոլորդ եք մեղավոր:
Մի՞թե այս ոլորտից նույնպես չեք հասկանում»,- գրել է նա: