Ստեփանակերտի քաղաքապետը ներկայացել է ոստիկանություն
Արտակարգ ՊատահարՍտեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը ներկայացել է ոստիկանություն՝ իրեն ձերբակալման որոշման մասին տեղեկանալուց անմիջապես հետո։ Գործը վերաբերում է համայնքին պատկանող գույքին, թե արդյոք կարող են տնօրինել իրենց վստահված գույքը։ Ռուբեն Մելիքյանը նկատում է՝ Արցախը հանձնած անձինք կարծում են, թե իրենք պետք է որոշեն՝ ինչպես տնօրինել գույքը։ Նրա խոսքով՝ կարծիք կա, որ Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի քաղաքապետերի նկատմամբ հետապնդումների շղթան ուղիղ կապված է Բագրատ Սրբազանի շարժմանը՝նրանց մասնակցության հետ։