Ֆրանսիան անպատասխան չի մնա. Ադրբեջանի ԱԳՆ
Բլոգոսֆերա«Ֆրանսիան պետք է իմանա, որ Ադրբեջանի դեմ իր արշավը անպատասխան չի մնա»։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ֆրանսիական կողմն Ադրբեջանին «բռնապետություն» անվանել, գրում է APA-ն։
«Ֆրանսիական կողմը ոչ միայն ներողություն չի խնդրել նման անպատասխանատու և անընդունելի հայտարարությունների համար, այլ ավելի է ընդլայնել Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավը Le Point-ում և ֆրանսիական այլ նմանատիպ լրատվամիջոցներում։ Ֆրանսիական կողմը պետք է իմանա, որ Ադրբեջանի դեմ իր արշավը, անպարկեշտ հայտարարություններն ու սադրանքները անպատասխան չեն մնա»,- հայտարարել է Հաջիզադեն։