OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենում Իսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարում Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետին Հարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել Լեհաստանում Գերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասին Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները Իլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ «Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր Փենեսյան Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ ՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Իրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումը 

«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»

Տեսանյութեր

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայ ժողովրդի դեմ մեծ դավադրություն է տեղի ունեցել: Այն տեսակը, որ սրանք են՝ քպականները, չպիտի աճեր մեզանում, դրսում ստա նար հա մ ա պ ա տաս խ ա ն «կրթություն», այսինքն՝ հանձնարարականներ, գային ու քանդեին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանը:

Նշում է՝ ոչ թե հիմա ենք գնում պետության լուծարմանը, այլ դրան գնացինք 2018 թ.-ին: «Լուրջ չվերաբերվեցինք ուսապարկերով հարձակում գործողներին և դրանց ամեն մի արտահայտությանը, որը վերաբերում էր հայ ժողովրդին, մեր պետությունը, բանակը, կրթությունը վարկաբեկելուն, համապատասխան արձագանք չտվեցինք: Եվ հնարավորություն տվեցինք, որ մարդն ստեղծի աշխարհում երբևէ գոյություն ունեցող ամենաբռնատիրական ոստիկանական պետություն: Սա և իր սատելիտներն ու ուսուցիչները մեր այն ժամանակվա պետությունը նկարագրում էին որպես ավազակապետություն:

Դրանով նրանք զգուշացնում էին, որ ճշմարիտ ավազակապետություն, բռնապետություն ստեղծելուց շատ հեռու ենք, գաղափար անգամ չունենք: Իրենք գիտեն դրա կատարյալ ստեղծման ձևը և եկան ու ստեղծեցին: Հիմա, որպես այդպիսին, պետություն չունենք: Այն ժամանակից սկսած, երբ առանց Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների, տարբեր պետություններ քննում էին Հայաստանի խնդիրը, արդեն պետություն չունեինք: Ներսում ունեինք բռնատիրություն ժողովրդին զսպելու, նրան մտավոր սնանկության դատապարտելու և այսօրվա զուլումը նախապատրաստելու առումով: Ծրագիրը սա էր: Այն պետությունները, որոնք մեզ համար իսկապես թշնամական են, ոչ թե մենք ենք համարում թշնամական, չունեն թշնամության այն չափաբաժինը, որ այսօր գոյություն ունի Հայաստանում մեր երկրի և ժողովրդի հանդեպ: Բոլոր նվիրյալները, ազնիվ գաղափարները ծաղրվում և մերժվում են անխնա: Իշխանավորների շրջանում «բեսպրեդել» է պետության և ժողովրդի հանդեպ: Կիրանցում մարդկանց ձերբակալել, կտտանքների ենթարկել, ինչո՞վ է տարբերվում Հայաստանի ոստիկանություն կոչված կառույցը ադրբեջանական օմոնականներից կամ ոստիկաններից, որոնք մեր գերիներին չգիտեմ էլ, թե ինչպես են վերաբերվում: Հիմա գերի ենք մեր իսկ ոստիկանության ձեռքին»,-հավելում է մեր զրուցակիցը:

Գրականագետի խոսքով, հիմա մնում է այլ խնդիր՝ Հայաստան՝ որպես երկիր, ոչ որպես պետություն, գոյություն կունենա՞, թե՞ ոչ: «Պետությունը ոչնչացնելուց հետո անցնելու են երկիրը ոչնչացնելու գաղափարին: Իսկ ժողովրդին ոչնչացնելու ամենաուղիղ ճանապարհը նրա հայրենիքը ոչնչացնելն է: Հիմա որտե՞ղ են մեր արևմտահայերը, նրանք տարբեր անվանումներով կոչվում են սփյուռքահայեր՝ սիրիահայ, ռուսահայ, ֆրանսահայ, կանադահայ և այլն, բայց ոչ հայ: Մեր ավետյաց երկիրը, հայրենիքը, Հայաստանը թուրքերը ոչնչացրեցին, մեխանիկորեն ոչնչացավ հայի տեսակն այնքանով, որքանով որ ոչնչացավ: Հիմա Արևել յան Հայաստանի այս փոքրիկ պատառիկն իբրև Հայաստան վերացնում են, և մենք էլ վերածվելու ենք, չգիտեմ, թե ինչ հայի»: Իշխանության պայքարի թիրախում եկեղեցին է:

«Նրանք եկեղեցուն մեծագույն պատնեշ, որմ, արգելք են համարում իրենց ճանապարհին: Կլինի քաղաքական, հոգևոր, ազգային, բարոյական նկարագիր, ազգային հոգեկերտվածք, իրենց համար մեկ է, պետք է ոչնչանա: Հայոց Վեհափառի վրա առաջին հարձակումով, որի անվան շուրջ ինչ առասպել ասես հյուսեցին, մեզ հասկացրեցին, որ իրենց համար ամենավտանգավորը ոչ թե ընդդիմադիրներն են, ազգայնականներն ու ազգայինները, այլ Հայոց եկեղեցին է, որը հազարամյակներ շարունակ ստեղծում է ազգային արժեքներ և դրանց անխոնջ պահապանն է: Անկախ այն բանից՝ պետականություն ունեցել ենք, թե ոչ, եկեղեցին պահպանել է հայկականը և հայրենիքը՝ իբր գիտակցություն մեր մեջ: Մեր օծյալ Վեհափառն իր համառությամբ, ուղղամտությամբ, նպատակամետությամբ իրենց համար գլխավոր արգելքն էր: Որևէ հայ Վեհափառ հայ մարդու կողմից այսպիսի, մեղմ ասած, մերժողական վերաբերմունքի չի արժանացել, ինչպես այս Վեհափառը: Մեր բոլոր 132 Վեհափառներից Գարեգին 2-րդն առաջինն է, որ համայն մուսուլմանների առաջնորդին հրապարակավ մեղադրեց ազգայնականության, մարդկանց ոչնչացնելու, ցեղասպանություն հրահրելու մեջ: Սա քաղաքական խիզախությո՞ւն է, թե՞ ոչ:

Առաջին քայլն արեցին՝ Վեհափառին զրկելով անվտանգության ծառայությունից: Ասում էին՝ Վեհափառն ումի՞ց պետք է պաշտպանվի: Ճիշտ էին ասում, նա միայն իրենցից պիտի պաշտպանվի: Նրանով հալածում էին Հայոց եկեղեցին: Նրա հովանու ներքո աճել են այնպիսի ազնվական ու ազնվազարմ հոգևորականներ, ինչպիսիք են Բագրատ Սրբազանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արշակ Սրբազանը: Որքան ասես կարող ենք անուններ թվարկել: Թռուցիկ հայացքով նայեք մեր պատմությանը: Հայոց եկեղեցին երկրի օրհասական բոլոր պահերին եղել է գլխավոր հենակետը երկիրը և ժողովուրդը պահելու:

Այսօր նույն օրհասական ժամանակներում ենք ապրում, ընդ որում՝ ավելի օրհասական, քան մեր պատմության բոլոր հայտնի դրվագները: Եթե հիշում են Ավարայրը, ապա այն ժամանակ մեզ դրսից պարտադրում էին ընդամենը 150 տարի առաջ ընդունած կրոնի կամ հավատքի փոփոխություն: Հիմա մեզ դա ներսից են պարտադրում: Ոչ մի Վեհափառ, նկատի ունեմ նույնիսկ Ավարայրի ժամանակ Հովսեփ կաթողիկոսին, կանգնած չի եղել այսպիսի դժվար երկընտրանքի առաջ, երբ իր երկրի ներսից անհամեմատ ավելի արմատական և ավելի ատելությամբ տոգորված հալածանք կա մեր հավատքի, մտածողության, ազգային բարոյականության ու նկարագրի նկատմամբ, ինչպիսին այսօր է: Վեհափառը պայքարում է: Այդ նրա ազդեցությամբ, նրա ղեկավարության օրոք են աճել այսօրվա Սրբազանները, որոնք, ըստ էության, սխրագործություն են կատարում: Բագրատ Սրբազանի արածը ինչո՞վ է զիջում Գևորգ 5-րդ կաթողիկոսի արածին»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Ժողովուրդը ևս եկեղեցու կողքին է, քանի որ նրանով է տեսնում իր փրկությունը: «Քաղաքական գործիչները, որքան էլ ազնիվ, նվիրյալ, գաղափարական ներկայանան, իրենց շահերն ունեն: Այդ շահերը շատ չափով առնչվում են իրենց անձնականին, ընտանիքներին, կարիերային: Եկեղեցականը կարիերա, առաջընթաց անելու որևէ լիցքավորում չունի: Նրա առաջընթացն իր ծառայություն է իր ժողովրդին: Այդ պատճառով էլ եկեղեցականներին չես կարող վերագրել քաղաքական առաջնորդների շահագրգռվածություն: Նրանց շահագրգռվածությունը մեկն է՝ ունենալ հայ ժողովուրդ, հավատացյալների հոտ և նրան ներարկել աստվածային ազնվություն, կատարելություն, աստվածաշնչյան ճշմարտություն: Սա է նրանց ծառայությունը: Նրանք կորցնելու ոչինչ չունեն: Եկեղեցին միշտ և այսօր մնում է միակ ոչ ուծացված և ոչ դեգրադացված հիմնական ու գլխավոր պատվարը: Թող մատնացույց չանեն տարբեր ժամանակների առանձին հոգևորականների, որոնք անձնական որակներով չեն համապատասխանել իրենց կոչումներին:

Լևոն Շանթը մի վիպակ ունի՝ «Դարձը»՝ հեռացել ես քո նախատիպից, դարձ պիտի կատարես դեպի այն: Պարույր Սևակն ասում է՝ եթե ճանապարհ ես գնում և այդ ճանապարհին քո պապերին չես հանդիպում, այդ ճանապարհը սխալ է, վերադարձի՛ր: Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, դրա համար այսօր տեղի է ունենում արթնացում: Հարկավոր է, որ այս արթնացումն ունենա որոշակի համակարգվածություն, եթե այս ժողովուրդը քաոսային արթնացավ, սրբել-տանելու է իր ճանապարհին բոլոր տեսակի քաղաքական ուժերին, գործիչներին՝ բացասական ու դրական, հայամետ ու ոչ հայամետ, մի արժեքից բացի՝ եկեղեցուց: Անգամ Շահ Աբասը չհամարձակվեց Հայոց եկեղեցին տանել ավերակման, ընդամենը երկու քար տարավ և դրանից ծլարձակեց Իսպահանի հայկական մեծ համարում ունեցող եկեղեցին: Սրանք չեն խորշում լինել շատ ավելի թշնամի, սրիկա, քան եղել են մեր դարավոր թշնամիները»,-եզրափակում է Սերժ Սրապիոնյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըՀՀ կառավարության անդամները երդվեցինԹուրքիան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզըԶախարովա․ Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործովԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կաՀետաքրքրվեք՝ և կիմանաք, որ Երեւանում ադրբեջանցիները տներ ունենԿարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ Բուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱմիրբեկով. Հայաստանի հետ խաղաղության անշրջելիության համար անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության հետ «անհամապատասխանությունը»Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ակտիվ գործընկերության«Ես միշտ պատրաստ եմ ուրախացնել նրան»․ Թրամփն Էրդողանին իր ընկերն է համարումՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄիշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները«Սահմանին ծառայություն չիրականացվի՝ ամեն ինչ էլ կլինի»․ Հակոբյանը՝ ադրբեջանցու ներխուժման մասին Իրանի հետախուզությունը հայտնել է երկրի ողջ տարածքում անկարգություններ նախապատրաստող չորս ցանցի վնասազերծման մասինՄենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածըՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաԶենքով կին Ֆրանսիայում, հեղեղ՝ Իսպանիայում. սարսափելի կադրեր ԵվրոպայիցԵՄ անդամակցության մասին խոսակցություններն այսօր լուրջ չեն թվում. ՀՀ նախկին փոխարտգործնախարարՀՀ սահմանը հատել է մեկ ադրբեջանցի. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի 5,2 միլիարդ դոլարի«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվելԱՄՆ դատարանը ժամանակավորապես թույլատրել է Իլոն Մասկի AI-ին մերկ պատկերներ գեներացնել․ ReutersԻ՞նչ իրավունքով է պատգամավորը քննելու եկեղեցականին․ քաղաքագետի մեկնաբանությունըՖրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերը․ PoliticoԱվտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը
Ամենադիտված