Դեռահաս տղան փող է հավաքում սեռական օրգան ունենալու համար
Ռուսաստան
ՌԴ Սվերդլովսկի շրջանում 16-ամյա պատանին, ով տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, ցանկանում է վիրահատություն կատարել բանակ գնալու համար. փոխանցում է Life News-ը:
Ներքին Տագիլի բնակիչ 16-ամյա բնակի Դանիլ Ս.ն խոշոր չափի գումար է հավաքում իսկական տղամարդ դառնալու համար: Տղան լույս աշխարհ է եկել առանց սեռական օրգանի: Գերմանացի բժիշկները հաջող վիրահատության երաշխիքներ են տալիս:
Նորածին երեխան, ով լույս աշխարհ էր եկել առանց սեռական օրգանի, շոկի մեջ էր գցել իր ծնողներին և հիվանդանոցի աշխատողներին: Բացատրել այդ հազվագյուտ պաթոլոգիան, ի վիճակի չեղան ոչ հիվանդանոցի բժիշկները, ոչ էլ պրոֆեսորները: Նման երևույթի հետ բժշկությունը հազվադեպ է բախվել:
Նորմալ, լիարժեք կյանքի համար Դանիլին անհրաժեշտ է կատարել վիրահատություն, որը արվում է միայն արտասահմանում՝ Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքում: Դրա համար անհրաժեշտ է խոշոր գումար, որը տղայի մայրը պարզապես չունի՝ 2 մլն ռուբլի:
«Ես շատ եմ ցանկանում հավաքել վիրահատության համար անհրաժեշտ այդ գումարը,- ասում է տղան:-Ես ցանկանում եմ բանակ գնալ, հետագայում ընտանիք կազմել և երեխաներ ունենալ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)