ԵՄ-ն 2,1 մլն դոլար կհատկացնի Ադրբեջանին
ՏեսանյութերԵՄ-ն Ադրբեջանին լրացուցիչ 2 մլն եվրո կհատկացնի ականազերծման համար, հայտնում է Vesti.az-ը։
Այս մասին Բաքվում ասել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերի և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոպմանը «Ականազերծման գործողությունների եվրոպական թիմի նախաձեռնությունն Ադրբեջանում» միջոցառման ժամանակ։
Ինչպես հայտնել ենք, այսօր Ադրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանը։
«Ժամանել եմ Ադրբեջան՝ քննարկելու ԵՄ-Ադրբեջան համագործակցությունը COP29-ի, ականազերծման և այլ հարցերի վերաբերյալ: Այցը սկսվել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և արտաքին գործերի փոխնախարար Ֆուադ Ռզաևի հետ արդյունավետ հանդիպումով: Սա կարևոր հնարավորություն է Հարավային Կովկասում կանաչ էներգիայի, տարածաշրջանային կապերի և խաղաղության համար դրական օրակարգ ստեղծելու համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Կուպմանը։