Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստան
ԻրավունքՂրղզստանի արտաքին գործերի նախարարությունը քաղաքացիներին խորհուրդ է տվել ժամանակավորապես զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց։ Այս մասին ասվում է երկրի ԱԳՆ–ի հրապարակած հաղորդագրության մեջ։
«Նախարարությունը խորհուրդ է տալիս այն համաքաղաքացիներին, ովքեր չունեն Ռուսաստանի Դաշնություն մեկնելու ծանրակշիռ պատճառներ, ժամանակավորապես ձեռնպահ մնան նրա տարածք մեկնելուց, մինչև որ կչեղարկվեն նախկինում ներդրված անվտանգության լրացուցիչ միջոցները և պետական սահմանով մուտքի ուժեղացված հսկողության ռեժիմը»,- նշել են գերատեսչությունում։
«Միևնույն ժամանակ, Ղրղզստանի Հանրապետության նախարարությունը և արտաքին գերատեսչությունները հետևում են Ռուսաստանի Դաշնությունում տիրող իրավիճակին և դրա ազդեցությանը Ղրղզստանի Հանրապետության քաղաքացիների իրավական կարգավիճակի վրա», - պարզաբանել են ԱԳՆ-ում: