Ղրղզստանում առանց վարորդի բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ՝ վրաերթի ենթարկելով 29 երեխայի (տեսանյութ)
Արտաքին ՔաղաքականՂրղզստանի Ջալալ-Աբադ շրջանի Սուզակ շրջանում զանգվածային միջոցառման ժամանակ Porter բեռնատարը հարվածել է 29 երեխայի, հայտնում է Ղրղզստանի առողջապահության նախարարությունը, հաղորդում է Sputnik Ղրղզստանը։
Տուժածները 9-16 տարեկան երեխաներ են։ Նախնական տվյալներով՝ բախումը միտումնավոր չի եղել. բեռնատարի վրա պաղպաղակ են վաճառել։ Այն կայանված է եղել, բայց հնարավոր է՝ բլրի վրա։
18 երեխա հոսպիտալացվել է, 7-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրանցից երեքի վիճակը ծանր է։
Տեսանյութը՝ այստեղ։