Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Սպորտ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևի դաշնակիցները հետ են մնում զենքի մատակարարման ժամանակացույցից։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանն ավելի արդյունավետ է ռազմական արտադրանքի հարցում, գրում է Kommersant-ը։
«Երբ ես նայում եմ, թե ինչի է հասել Ռուսաստանը՝ վերականգնելով իր պաշտպանական արդյունաբերական բազան, և ինչի է հասել ամբողջ Արևմուտքը մինչ այժմ, մենք պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռազմական ջանքերում։ Երկու տարվա պատերազմի ընթացքում Ռուսաստանն ավելի արդյունավետ է դարձել զենք արտադրելու հարցում, քան ամբողջ արևմտյան դաշինքը»,- ասել է Կուլեբան Foreign Policy ամսագրին:
Նախարարը նշել է, որ ռազմական գործողությունների ժամանակ կարևոր է ոչ միայն սպառազինության մատակարարման ծավալը, այլև ժամկետները։ Նրա կարծիքով, Ուկրաինայի դաշնակիցները չեն համապատասխանում իրենց ժամանակացույցին, թեև ոմանք մեծ ջանքեր են գործադրում դրան հասնելու համար։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան