Կոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ Բորելին
ՀասարակությունԹեհրանը հանդես է գալիս Եվրամիության հետ համագործակցության համակողմանի զարգացման օգտին և ողջունում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի այցը։
Այս մասին Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Եվրամիության և Իրանի միջև հարաբերությունների ներկա վիճակի, ինչպես նաև տարածաշրջանային կարևոր հարցերի շուրջ։
Իրանցի դիվանագետը Բորելին կոչ է արել վերջապես վերջ տալ հանցագործություններին, որոնք ներկայումս կատարվում են Գազայի հատվածում Իսրայելի Սիոնիստական ռեժիմի կողմից։
Բացի այդ, նա նշել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կառուցողական դերը տարածաշրջանում կայուն անվտանգության ապահովման և ահաբեկչության դեմ պայքարում:
«Ես կոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը միջազգային իրավունքի շրջանակներում։ Իսկ Դամասկոսում մեր հյուպատոսության վրա հարձակմանը մեր պատասխանը պաշտպանության համարժեք և օրինական իրավունք է»,- ասել է Աբդոլլահյանը։
Այս հեռախոսազրույցում ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության ղեկավարն ընդգծել է, որ ԵՄ-ն չի ցանկանում լարվածություն Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններում և ողջունում է կառուցողական ու դրական քայլերը դիվանագիտական խորհրդակցությունները շարունակելու համար։
«Կողմերը պետք է կատարեն միջազգային հանրության պահանջները Գազայում շուտափույթ հրադադարի և գերիների փոխանակման վերաբերյալ»,- հավելել է եվրոպացի դիվանագետը։