«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան
Արտակարգ ՊատահարՌուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Ոստիկանը մերն է» գոռում էր նիկոլիզմ տենչացող ամբոխը: Եվ չէր սխալվում: Կարճ ժամանակ անց ոստիկանը դարձավ նիկոլիզմի իրական խորհրդանիշը, բովանդակությունը և պահապանը:
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը անիշխան, բռնատիրական, նյութապաշտ, ոստիկանապետություն է:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է «հանձնողին»:
«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների եւ թաղային հեղինակությունների միջոցով:
Իշխանության յուրացումը «Հանձնողի» կողմից հանցագործություն չէ:
Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ ՉԵՆ:
Հ.Գ. Դուք ապրում եք խոստացված «ապագայում», որտեղ ձեր ներկան ոչ մեկին հետաքրքիր չէ»: