Չինաստանում արագընթաց մայրուղու փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի (լուսանկարներ)
ՔաղաքականԱռնվազն 36 մարդ է զոհվել Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում արագընթաց մայրուղու մի հատվածի փլուզման հետևանքով։ Այս մասին գրում է «Սինհուա» գործակալությունը։
Ինչպես հայտնել ենք, միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը՝ Մեյչժոու քաղաքում, 18 մեքենա դուրս է եկել ճանապարհից և հայտնվել հսկայական փոսում։ Չինական ԶԼՄ-ների հրապարակած կադրերում երևում է, որ անկման հետևանքով՝ որոշ մեքենաներ այրվել են։ Ճանապարհի փլուզված հատվածի երկարությունը մոտ 18 մ է։
Տեղական իշխանությունները հայտնել են, որ մայրուղու փլուզման պատճառը կարող են լինել անցյալ շաբաթ Գուանդուն նահանգում տեղացած հորդառատ անձրևները: