Աշխարհի ամենամեծ՝ Binance կրիպտոբորսայի հիմնադիրը դատապարտվել է ազատազրկման
Բլոգոսֆերա
Սիեթլի դաշնային դատարանը չորս ամսվա ազատազրկման է դատապարտել Binance կրիպտոբորսայի հիմնադիր Չժաո Չանգպենգին, հայտնում է MSNBC-ն։
Նշվում է, որ գործարարը մեղադրվում է առանց լիցենզիայի դրամական փոխանցումների հետ կապված հանցագործությունների մեջ։
Միևնույն ժամանակ, դատախազությունը նախապես միջնորդել է երեք տարվա ազատազրկման համար, իսկ պաշտպանական կողմը պնդել է հինգ ամիս փորձաշրջան սահմանել:
2023 թվականի նոյեմբերին Չժաոն գործարք է կնքել ԱՄՆ կառավարության հետ՝ դադարեցնելու Bincance-ի դեմ բազմամյա հետաքննությունը: Պայմանագրի շրջանակներում՝ նա հրաժարական է տվել Binance-ի գործադիր տնօրենի պաշտոնից և համաձայնել է վճարել 50 միլիոն դոլար տուգանք:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել