Աշխատող, արարող քաղաքացին իր երկրի հաջողության յուրատեսակ երաշխավորն է. Արմեն Սարգսյան
ՔաղաքականՀայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը․
«Աշխատող, արարող քաղաքացին իր երկրի հաջողության յուրատեսակ երաշխավորն է. Արմեն Սարգսյան
Այսօր աշխատանքի ու աշխատավորի տոնն է:
Մեր ժողովուրդը միշտ էլ աչքի է ընկել աշխատասիրությամբ ու աշխատանքի հանդեպ հարգանքով: Այսօր էլ աշխարհի տարբեր երկրներում հայը պահանջված ու հմուտ մասնագետ է, ունի խելացի, աշխատասեր ու ստեղծարար մարդու համբավ:
Աշխատող, արարող քաղաքացին իր երկրի հաջողության յուրատեսակ երաշխավորն է: Մաղթում եմ, որ յուրաքանչյուր ոք ունենա արժանապատիվ աշխատանքով պատշաճ կենսամակարդակ ապահովելու հնարավորություն»: