Վարձկանների ոհմակը հարձակվել է ամենաբարձր հեղինակություն ունեցող ազգային հենասյան՝ Եկեղեցու վրա․ Լիլիթ Գալստյան
ՀասարակությունԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․
«Սեփական կործանվող վարկանիշի, քաղաքական կուրսի սնանկության ու համատարած ֆիասկոյի ֆոնին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակվելու հրահանգ է տրված։ Ստի, չարության, պարտության ու աղետի հոմանիշ իշխանությունը չի հանդուրժում․․․
Գրեթե նույն բառապաշարով ու նույն թեզերով, բարոյականության և պատասխանատվության զրո նշաձող ունեցող վարձկանների մի ոհմակ հարձակվել է մեր ողբերգական իրականության մեջ ամենաբարձր հեղինակություն ունեցող ազգային հենասյան՝ եկեղեցու վրա։
Չե՛ք հաջողելու, ինչպես դարերի շարանում չեն հաջողել այլազան ուրացողներ, արկածախնդիրներ ու հերձվածողներ»,- գրել է Լիլիթ Գալստյանը։