Նոր երկաթգիծը «Զվարթնոց»-ը կկապի «Չարբախ»-ին
Տնտեսություն
Հայաստանի Հանրապետության տրասնպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է "Արմենիա միջազգային օդանավակայաններ" եւ "Հարավկովկասյան երկաթուղի" ընկերությունների ներկայացուցիչներին՝ Մարսելո Վենդեյի եւ Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են "Զվարթնոց" միջազգային օդանավակայանից մինչեւ "Չարբախ" երկաթուղային կայարանն ընկած հատվածում նոր երկաթգծի կառուցմանն առնչվող հարցեր:
Նախարար Գագիկ Բեգլարյանը կարեւորել է նշյալ հատվածում երկաթգծի կառուցումը. "Կարծում եմ, որ համատեղ աշխատանքի, ջանքերի, փորձի փոխանակման շնորհիվ այս նախագիծը կյանքի կկոչվի: Այն Հայաստանի Հանրապետության համար կարեւոր նշանակություն ունեցող ծրագիր է։ Տրասնպորտի եւ կապի նախարարությունը պատրաստակամ է կողմերին աջակցել ցանկացած հարցում",- նշել է նախարարը:
Գագիկ Բեգլարյանը "Արմենիա միջազգային օդանավակայաններ" եւ "Հարավկովկասյան երկաթուղի" ընկերություններին հանձնարարել է կազմակերպել երկկողմ քննարկումներ, ձեռք բերել համատեղ պայմանավորվածություններ, ինչպես նաեւ նախագծի վերաբերյալ նախարարությանը ներկայացնել գրավոր առաջարկություններ:
Նախագծի իրականացման հիմնական շահառուներն են ՀՀ կառավարությունը, "Արմենիա միջազգային օդանավակայաններ" ՓԲ ընկերությունը, "Հարավ կովկասյան երկաթուղի" ՓԲ ընկերությունը և ՀՀ կապի եւ կապի և տրանսպորտի նախարարությունը։
Երկաթգծի կառուցման եւ վերակառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակումը իրականացրել է "Տրանսնախագիծ" ՓԲԸ-ն:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)