Հնարավոր համագործակցություն՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման գործակալության հետ
Սփյուռք
Դեկտեմբերի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման գործակալության ժամանակավոր ներկայացուցիչ պարոն Պատրիս Կյող Բիզոյին:
Հանդիպման ընթացքում կողմերը գործակցության պատրաստակամություն հայտնեցին:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց նախարարության գործունեության հիմնական ուղղությունները՝ նշելով, որ ՄԱԿ-ի զարգացման գործակալության գործունեության որոշ դրույթներ համապատասխանում են ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին:
Մտքեր փոխանակվեցին Սիրիայում ծավալվող իրադարձությունների և մասնավորապես Հայաստանում ապաստանած սիրահայերի խնդիրների վերաբերյալ: ՀՀ սփյուռքի նախարարը դեսպանին ներկայացրեց այն բոլոր ծրագրերն ու միջոցառումները, կառավարության որոշումները և օրենսդրական փոփոխությունները, որոնք ձեռնարկվել են մինչ օրս Հայաստանում սիրիահայերի կեցության պայամանները բարելավելու, որոշակի տուրքերից ու տույժերից ազատելու ուղղությամբ:
Հանդիպման մասնակիցները կարծիքներ հայտնեցին հնարավոր համագործակցության վերաբերյալ, պայմանավորվածություն ձեռք բերվեց հստակեցնել նպատակներն ու անցնել գործնական քայլերի:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան